Մինսկում մեկնարկում է «համերաշխության ցույցը»՝ ի աջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի |tert.am|
13:37 - 16 օգոստոսի, 2020

Մինսկում մեկնարկում է «համերաշխության ցույցը»՝ ի աջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի |tert.am|

tert.am: Մինսկում այսօր ի աջակցություն գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «համերաշխության ցույց» է անցկացվում․ ցույցի ծրագրի մասին տեղեկությունը հրապարակվել է իշխանամետ
«Белая Русь» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։ 

«Ցույցը խաղաղ բնույթ է կրում։ Դրան մասնակցելու են բոլոր նրանք, ում համար իրենց հայրենիքը թանկ է և նրանք, ովքեր դեմ են երկիրը երկու իրար դեմ հանդես եկող խմբերի բաժանելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ այժմ Բելառուսի տարբեր քաղաքներից հանրապետության մայրաքաղաք  ավտոբուսներով մարդկանց են տեղափոխում, որոնք ցույցի ժամանակ իշխանության կողմից են հանդես գալու։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել