Վրաստանը մինչև սեպտեմբերի վերջը երկարաձգեց միջազգային չվերթների սահմանափակումները |azatutyun.am|
18:20 - 17 օգոստոսի, 2020

Վրաստանը մինչև սեպտեմբերի վերջը երկարաձգեց միջազգային չվերթների սահմանափակումները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխանությունները մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել են կանոնավոր ավիաչվերթների սահմանափակումները։ Արգելքը չի վերաբերի միայն երեք ուղղությունների. ավիաընկերությունները կարող են դեպի Թբիլիսի չվերթներ իրականացնել Փարիզից, Մյունխենից և Ռիգայից:

«Այլ ուղղություններով օդային հաղորդակցությունը վերսկսելու հետագա որոշումները կկայացվեն համաճարակային իրավիճակից ելնելով», - հայտարարել է Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը:

Կոորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանը մարտին դադարեցրել է օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ: Հուլիսին երկիրը բացել է սահմանները միայն Եվրամիության հինգ երկրների համար։ Մոտ 4 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել 1341 մարդ, որոնցից 17 հոգի մահացել է: Ըստ պաշտոնական աղբյուրների` ավելի քան 7 հազար 600 մարդ գտնվում է կարանտինում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել