shantnews.am: Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն թշնամական քայլ է անվանել Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարների այցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված հանրահավաքին։
«Սա բարեկամություն չէ, սա թշնամություն է, սա երկրում բևեռացում հրահրելու փորձ է։ Ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ, որ մեր արտգործնախարարը, պայմանական ասված, գնա Երևան և ելույթ ունենա ընդդիմության հանրահավաքին։ Սա իսկապե՞ս բարեկամություն է»,- ասել է Կալաձեն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով համապատասխան հարցին։
comment.count (0)