Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները

 |factor.am|
16:57 - 15 մայիսի, 2024

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները |factor.am|

factor.am: Վրաստան են ժամանել Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն, Մարգուս Ցահկնան, Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը, սոցցանցերում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան, գրում է Գրուզիա օնլայնը։ «Դժվար պահերին կարող ես հույս դնել ընկերներիդ վրա»,- գրել է Ցահկնան։

Էստոնիայի ԱԳ նախարարը հրապարակել է նաև լուսանկար, որում պատկերված է լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի, լատվիացի գործընկեր Բայբա Բրաժեի և իսլանդացի գործընկեր Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրի հետ։ «Մենք ժամանել ենք Թբիլիսի, որտեղ ևս մեկ պայքար է ընթանում հանուն ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»,- գրել է Լիտվայի արտգործնախարարը։

Նշենք, որ Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել էին Ռուսթավելիի պողոտայում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքող ցուցարարներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել