shantnews.am: Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Երիտասարդական խմբերը նաև երթեր են անցկացնում Վրաստանի մայրաքաղաքի տարբեր փողոցներում և պողոտաներում։
Ցուցարարներն ասում են, որ մտադիր են շարունակել ամենօրյա բողոքի ակցիաները, քանի դեռ իշխանությունները չեն վերանայել օրենքը:
Նախօրեին հանրապետության խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։
comment.count (0)