Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41846 դեպք, մեկ օրում գրանցվել է 145 նոր դեպք
11:00 - 18 օգոստոսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41846 դեպք, մեկ օրում գրանցվել է 145 նոր դեպք

ՀՀ Առողջապաության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 145 նոր դեպք և 327 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1067 թեստավորում։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել