Կհստակեցվեն շրջիկ առևտրի կետը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը |hetq.am|
20:22 - 19 օգոստոսի, 2020

Կհստակեցվեն շրջիկ առևտրի կետը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է հստակեցնել շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը:

Այդ նպատակով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ տարածք, եթե՝ 

  • չկա շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն,
  • այն թույլատրված վայրերից դուրս է իրականացնում առևտրային գործունեություն կամ ծառայություններ մատուցում,
  • գործունեություն է իրականացվում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ,
    շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը կայանվել է ոչ նրա կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում,
  • դրա շահագործման թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը,
    տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման վայրը կամ բացակայում է այդ վայրից,
  • տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է նաև կարգավորում սահմանել, որով շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետը թույլ կտրվի կայանել սահմանված ժամը լրանալուց հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել