Ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների հուլիս ամսվա հաշվետվությունը
13:26 - 20 օգոստոսի, 2020

Ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների հուլիս ամսվա հաշվետվությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներն օգոստոսի 19-ին հանդիպում են ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Էգիս ինթերնեյշնլ» ընկերության մասնագետների հետ։ Վերջիններս նախարարի տեղակալին ներկայացրել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների 2020թ. հուլիս ամսվա հաշվետվությունը։

Տեղեկացնենք‚ որ «Էգիս ինթերնեյշնլ»-ն իրականացնում է հիմնանորոգվող 32 ճանապարհահատվածների տեխնիկական հսկողությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել յուրաքանչյուր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների առաջընթացին‚ ժամանակացույցին‚ որակի ապահովման հարցերին‚ նախագծային որոշ ասպեկտների և այլն։ Շեշտվել է սահմանված ժամկետներում և պատշաճ որակով աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել