Լիտվայի վարչապետը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ |tert.am|
15:39 - 20 օգոստոսի, 2020

Լիտվայի վարչապետը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ |tert.am|

tert.am: Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնյալիսը հանդիպել է Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ․ այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ 

Կառավարության ղեկավարը հրապարակման մեջ հերթական անգամ ընդգծել է, որ Մերձբալթյան երկրները պատրաստ են Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցել, և հույս է հայտնել, որ Տիխանովսկայայի երեխաները Մինսկում կալանքի տակ գտնվող իրենց հորը շուտով գրկելու հնարավորություն կունենան։

Սկվերնյալիսը նշել է, որ Տիխանովսկայայի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այն ամենը, թե ինչի միջով է նա ստիպված եղել անցնել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ այժմ Բելառուսում ազգային զարթոնք է նկատվում, ինչին Վիլնյուսը միայն աջակցում է։ Պաշտոնյան հավելել է, որ «ազատ հանրության ձևավորման ճանապարհը հեշտ չի լինելու և վճռականություն է պահանջելու»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել