azatutyun.am: Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբը նշանակվեց երկրի վարչապետ:
48-ամյա Ադիբը 2013 թվականից ղեկավարել է Բեռլինում լիբանանյան դիվանագիտական ներկայացուցչությունը, մասնագիտությամբ իրավաբան և քաղաքագետ է:
Լրագրողների հետ զրույցում այսօր Ադիբը հայտարարել է, որ նպատակ ունի սեղմ ժամկետներում ձևավորել կաբինետ և անցնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործին՝ մասնավորապես անհապաղ բարեփոխումներ սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնության հասնելու շրջանակում:
«Լիբանանցիները մտահոգ են իրենց ներկայով և ապագայում, այդ իսկ պատճառով դատարկ ելույթների և խոստումների ժամանակ չկա», - հայտարարել է Լիբանանի նորանշանակ վարչապետը:
Կառավարական ճգնաժամը Լիբանանում ծագեց ավելի քան 150 մարդու կյանք խլածաղետի ֆոնին: Հազարավոր ցուցարարներ դուրս եկան փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը:
Մինչև օգոստոսի 4-ի աղետալի պայթյունը Լիբանանն արդեն գտնվում էր ծանր տնտեսական կացության մեջ, ազգային տարադրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ վերջին ամիսներին նվազել էր շուրջ 80 տոկոսով։
comment.count (0)