Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումը. Ներկա է Փաշինյանը․ Ուղիղ|news.am|

07:44 - 20 հուլիսի, 2019

news.am: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նշենք, որ սա թվով 6-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում:

Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆորումի ընթացքում ներկայացվելու է մարզի պոտենցիալը, առաջարկվելու եւ քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր: Լինելու է նաեւ էքսպո ցուցահանդես։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել