Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը
20:10 - 08 սեպտեմբերի, 2020

Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարությունից հիշեցնում են‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։

Պայթեցման աշխատանքների հետևանքով նույն օրը՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

ՏԿԵ նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել