Մակարավանք հուշարձանի ճանապարհահատվածում իրականացվում են վերականգնման աշխատանքներ
14:50 - 12 սեպտեմբերի, 2020

Մակարավանք հուշարձանի ճանապարհահատվածում իրականացվում են վերականգնման աշխատանքներ

Հ-87 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մակարավանքի հուշարձանի ճանապարհահատվածում առաջացել են ճանապարհածածկի դեֆորմացիա, մեծ տրամաչափի փքվածքներ, ցանցաձև ճաքեր և փոսեր, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով իրականացվում են ճանապարհի անցանելիության ապահովման, ժամանակավոր մեծածավալ փոսային նորոգման և վերականգնման աշխատանքներ:

Ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի դեպի Մակարավանքի հուշարձան տուրիստական հոսք ապահովելու համար:
Վերոնշյալ ճանապարհահատվածը ներառված է պետական բյուջեով 2021 թվականի հիմնանորոգման աշխատանքների ծրագրերում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել