ԼՀԿ-ն առաջարկեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրել Արկադի Խաչատրյանին

 |armenpress.am|
20:10 - 14 սեպտեմբերի, 2020

ԼՀԿ-ն առաջարկեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրել Արկադի Խաչատրյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը: Խաչատրյանի թեկնածության հարցը ԱԺ-ում ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը ներկայացրեց Խաչատրյանի կենսագրությունը՝ հիշեցնելով, որ Մանե Թանդիլյանի մանդատը վայր դնելուց հետո  հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ եթե Խաչատրյանը ընտրվի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ապա ո՞վ  կփոխարինի Խաչատրյանին տնտեսական հարցերի հանձնաժողովում: Մարուքյանը պատասխանեց՝ կարծում է, որ որևէ մեկը չի փոխարինելու: «Քանի որ Ստեփան Ստեփանյանը, որը վերցրել է թափուր մնացած մանդատը, արդեն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է»,-ասաց նա ու հավելեց, որ տնտեսական հարցերի հանձնաժողովում կմնա իրենց խմբակցությունից երկու անդամ:

Արկադի Խաչատրյանը կարևորեց ոլորտային օրենքների նախագծերի բազմակողմանի քննարկումը և պրոֆեսիոնալ եզրակացությունների տրամադրումը հանձնաժողովում, պատասխանեց պատգամավորների հնչեցրած հարցերին:

Հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին ժամը 12:30-14:00-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել