ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան կայցելի ՌԴ վարչապետը |azatutyun.am|
14:58 - 06 հոկտեմբերի, 2020

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան կայցելի ՌԴ վարչապետը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը սպասում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին, այսօր ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ռուսաստանի վարչապետը Հայաստան կժամանի հոկտեմբերի 8-9-ը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու։ Դա նախապես ծրագավորված այց էր և որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող իրավիճակի հետ», - լրագրողների հարցին ի պատասխան ասել է նախարարը։

Ավելի վաղ՝ երեկ, հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահական աշխատակազմին սպասարկող ինքնաթիռը։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նշել էր, որ Երևան են ժամանել ԵԱՏՄ նիստը նախապատրաստող խմբեր, բայց չէր հստակեցրել՝ կոնկրետ ովքեր են եղել օդանավի ուղևորները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել