Միխայիլ Միշուստին

2020 թվականի հունվարից՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետն է։ 

Ծնվել է 1966 թվականի մարտի 3-ին Լոբնյայում։ 1983 թվականին ընդունվել է Մոսկվայի հաստոցաշինության ինստիտուտի (Ստանկին) երեկոյան բաժանմունք, ապա ուսման մեջ ունեցած հաջողությունների շնորհիվ կարողացել է տեղափոխվել ցերեկային ծառայության։

Ժամկետային զինվորական ծառայություն չի անցել։ 1989 թվականին ավարտել է ավտոմատացված նախագծման համակարգեր մասնագիտությամբ ուսումը՝ ստանալով ինժեներ-համակարգատեխնիկի որակավորում, ապա 1992 թվականին նույն ինստիտուտում ավարտել է ասպիրանտուրան։

Ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսել է աշխատել թեստային լաբորատորիայի տնօրեն, իսկ ավելի ուշ գլխավորել է Միջազգային համակարգչային ակումբի (ՄՀԿ)՝ հասարակական ոչ առևտրային կազմակերպության վարչությունը։

1998 թվականին ընդունվել է պետական ծառայության՝ Ռուսաստանի Դաշնության Պետական հարկային ծառայության ղեկավարի հարկային վճարումների ստացման համար տեղեկատվական համակարգերի գծով օգնականի պաշտոնում։ Այնուհետև աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության հարկերի և տուրքերի նախարարի տեղակալ, ՌԴ անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալության ղեկավար, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կազմում, հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնային գործակալության ղեկավար։

2008 թվականին սեփական ցանկությամբ հեռացել է պետական ծառայությունից և կրկին զբաղվել բիզնեսով՝ այս անգամ ներդրումների ոլորտում։

2009 թվականի փետրվարին մտավ Ռուսաստանի նախագահի կադրային ռեզերվ և 2010 թվականի ապրիլին նշանակվեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար։

Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում. Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին

Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում. Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից , ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,  Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում ամենայն բարիք։ Պետական սոցիալ-տնտեսական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, նպատակներին և խնդիրներին հասնելու կարողությամբ Ձեզ արժանի հարգանք եք վայելում: Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև` մեր երկրների ժողովուրդների դաշնակցային ավանդույթների, դարավոր բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման գործում։ Ակնկալում եմ կառուցողական երկխոսության և ռազմավարական փոխշահավետ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի շարունակականություն, ինչը, վստահ եմ, բխում է մեր ժողովուրդների և պետությունների հիմնարար շահերից, ինչպես նաև կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանը։ Կրկին շնորհավորում եմ Ձեզ, Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»։
10:45 - 03 մարտի, 2023
Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ. Փաշինյան

Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ. Փաշինյան

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, Ուրախ եմ մեր նոր հանդիպման առիթով։ Առաջին հերթին կցանկանայի Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի բարեմաղթանքները։ Դուք օրերս հեռախոսով զրուցել եք նրա հետ և քննարկել մեր երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերը։ Իմ հերթին խնդրում եմ Ձեզ փոխանցել ողջույններ Հայաստանի նախագահ, հարգարժան Վահագն Գառնիկի Խաչատուրյանին։ Մենք անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները։ Մեր երկրներին կապում են լավ, եղբայրական հարաբերություններ՝ հիմնված ռուս և հայ ժողովուրդների պատմական բարեկամության վրա։ Կառավարության մակարդակով շատ ակտիվ աշխատանք է տարվում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Եվ, չնայած արտաքին ծանր իրավիճակին, մեր համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի արտաքին առևտրային առաջատար գործընկերը և այժմ տնտեսության հիմնական ներդրողը։ Օրինակներ բերեմ. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտուրը 2021 թ.-ի համեմատ աճել է 77%-ով։ Այն գերազանցել է 4,1 մլրդ դոլարը, ինչն այսօրվա համար ռեկորդային է մեր փոխադարձ առևտրում։ Կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Ավելի քան 40 առաջատար ռուսական ընկերություններ գործում են հայաստանյան շուկայում և դասվում են Հայաստանի խոշորագույն հարկատուների թվին։ Առաջարկում ենք ավելի ակտիվ գործարկել համատեղ նոր նախագծեր։ Մենք նոր Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, մանրամասն քննարկում էինք արդյունաբերական կոոպերացիան։ Եվ ոլորտները, որոնք ավանդաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել, դա խաղաղ ատոմային էներգիան, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան և թվային տեխնոլոգիաներն են: Գործնական հարցերը լուծվում են միջկառավարական հանձնաժողովի մակարդակով։ Մեր կողմից այն գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը: Գործում է մինչև 2025 թ. տնտեսական համագործակցության ծրագիրը։ Մեր համագործակցությունն ընդլայնվում է նաև Ռուսաստանյան արտահանման կենտրոնի միջոցով։ 2022 թ.-ի ընթացքում մենք կազմակերպել ենք 24 բիզնես առաքելություն Հայաստան՝ Ռուսաստանի տասնյակ մարզերի մասնակցությամբ։ Հայ գործարարներն այժմ հիանալի հնարավորություններ ունեն մեր շուկայում աշխատելու համար՝ դրանից ոչ բարյացակամ պետությունների դուրս գալու հետ կապված, նկատի ունեմ ոչ միայն խոշոր բիզնեսը, այլև փոքր ու միջին ձեռնարկությունները, ինչը կնպաստի աշխատատեղերի աճին։ Եվ, իհարկե, մենք ավանդաբար առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր կրթությանը։ Ռուսաստանյան բուհերում սովորում է մոտ 5000 հայ ուսանող. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից գալիք ուսումնական տարվա համար հատկացվել է 250 կրթաթոշակի քվոտա: Հարգելի Նիկոլ Վովայի, մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին։ Կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ապահովումը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի նոր ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։ Եվ ես պատրաստ եմ Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը»։ Իր հերթին Վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալություն հարգելի Միխայիլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ ուրախ եմ բոլորիդ տեսնել: Դուք ընդգծեցիք, որ առկա է նոր դինամիկա մեր առևտրատնտեսական հարաբերություններում և փոխադարձ առևտրում, դա իրականում այդպես է, ունենք լավ և մեծ աճ: Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, որ կան որոշ օբյեկտիվ ազդակներ, բայց ցանկանում եմ ընդգծել, որ այդ դինամիկայում առկա է առանձնահատուկ անձնական դերը Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, Ձեր անձնական դերը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Օվերչուկի դերը: Գիտեք, որ ցավոք մեզ մոտ հաճախ են ի հայտ գալիս լոգիստիկ խնդիրներ և շատ շնորհակալ ենք, որ ամեն անգամ շատ օպերատիվ եք արձագանքում և կայացնում որոշումներ, որոնք նպաստում են այդ խնդիրների արագ լուծմանը: Տնտեսության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է, գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է և, ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում: Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ: Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ: Դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում: Ցավոք, անվտանգության ոլորտում ունենք որոշակի հարցեր նաև բազմակողմ ձևաչափով` ՀԱՊԿ-ում և հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուծել բոլոր այդ հարցերը: Մենք աշխատում ենք, մենք շահագրգիռ ենք, բայց ցավոք, անկեղծ ասած, չի նկատվում որևէ առաջխաղացում այդ ուղղություններով: ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում մեզ թվում էր, որ եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացման առնչությամբ: Վլադիմիր Վլադիմիրին ժամանել էր կոնկրետ առաջարկություններով և մենք համաձայնեցրեցինք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման այդ համաձայնեցված տարբերակների ասպեկտները, սակայն, ցավոք, հետո այդ պայմանավորվածությունները չհաջողվեց իրականացնել Ադրբեջանական Հանրապետության ապակառուցողական և հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով: Բայց Դուք գիտեք, որ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ, քանի որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից և մենք իհարկե շատ ենք հետաքրքրված, որպեսզի տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները: Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործենք համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է և վստահ եմ, որ այսօր կխոսենք բոլոր հարցերի շուրջ»:  
20:11 - 02 փետրվարի, 2023
Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. ՌԴ և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը
 |tert.am|

Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. ՌԴ և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի իր պաշտոնակից Ալի Ասադովը Չոլպոն Աթայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը և հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։Խոսելով ներկա օրակարգի մասին՝ Ասադովը, մասնավորապես, նշել է. «Շատ բան կապված է մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ուզում եմ ասել Ռուսաստանի Դաշնության դերի մասին այս հարցերի լուծման, եռակողմ համաձայնագրի կնքման հարցում»։Ադրբեջանի վարչապետը նշել է, որ կան նաև տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցեր, որոնք լուծվում են փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։«Այնտեղ լուրջ աշխատանք է ընթանում, հուսով ենք, որ այն կշարունակվի մինչև վերջ»,- եզրափակել է Ասադովը։Միշուստինը ևս ընդգծել է պայմանավորվածությունների և դրանց պահպանման կարևորությունը։ «Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են... եռակողմ հանձնաժողովի շրջանակում՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։
10:12 - 26 օգոստոսի, 2022
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 42 տոկոսով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 42 տոկոսով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Միխայիլ Միշուստինը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Վերջերս Դուք միմյանց հետ քննարկել եք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Մենք Ձեզ հետ ևս վերջերս հանդիպել ենք Մինսկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: Իհարկե, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն արդիական թեմաների` ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերությունների շուրջ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բարձր ենք գնահատում մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների պատմական և հոգևոր խորը կապերի վրա: Հաջորդ շաբաթ` օգոստոսի 29-ին, մենք կնշենք նշանակալի տարեդարձ` Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հիմքերն է դրել: Հայ գործընկերների հետ համատեղ մենք ընդունում ենք օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են մեր առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում: Մենք ունենք կոնկրետ արդյունքներ. ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է 1 մլրդ 600 մլն դոլարի: Սա, ի դեպ, ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առևտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի: Իհարկե, մենք ցանկանում ենք արագացնել աշխատանքն առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ` և՛ տրանսպորտի, և՛ արդյունաբերության, և՛ էներգետիկայի ոլորտներում: Կարևոր է հարմարավետ պայմաններ ստեղծել բիզնեսի գործունեության համար` փոքր և միջին բիզնեսի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով: Ի դեպ, դա Հայաստանը ռուսական ընկերությունների պարագայում անում է շատ արդյունավետ, հույս ունեմ նաև, որ Ռուսաստանն է հայկական ընկերությունների համար նույնն անում: Այս առումով, լավ հարթակ կդառնա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջոցառումը` ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Պատվիրակությունը կգլխավորի ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը: Մենք նաև մեծ աշխատանք ենք տանում երկկողմ առևտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ` դա կնպաստի մեր առևտրաշրջանառության աճին, ինչպես նաև վերջինիս կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարևոր է: Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության: Այսօրվա մեր հանդիպումն անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: Միության շրջանակում մենք հաջողությամբ հաղթահարում ենք համաշխարհային տնտեսական անկայունության հետևանքները: Դուք ևս այդ մասին այսօր նշեցիք: Վստահ եմ, որ համատեղ կկարողանանք առաջին հերթին ապահովել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունությունը և, որ ամենակարևորն է` բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը: Շնորհակալություն»: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալություն հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման կապակցությամբ: Այս հանդիպումները մեզ համար կարևոր են այն իրավիճակների կառավարման համատեքստում, որոնք, ցավոք, հաճախ են առաջանում: Սակայն կան նաև լավ լուրեր. թվերը, որոնց մասին Դուք խոսեցիք` մեր աշխատանքի շատ կոնկրետ արդյունքն է: Հիշում եմ` ապրիլին ՌԴ կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում, երբ հանդիպեցինք և քննարկեցինք, թե ինչ պետք է միասին անենք, որպեսզի այն մարտահրավերները, որոնք առաջացել են մեր տնտեսությունների առաջ, ինչ-որ կերպ կառավարել: Շատ ուրախ եմ, որ այսօր, այս խոսակցությունն արդեն ցույց է տալիս կոնկրետ արդյունքներ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության համար: Դուք ընդգծեցիք, թե որքան է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, դա ես համարում եմ մեր խոսակցությունների, մեր համատեղ ջանքերի կոնկրետ արդյունք: Ես վերջերս զանգահարեցի Ձեզ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն օպերատիվ լուծումների համար, որոնք ընդունվել են, մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ճգնաժամային իրավիճակների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Վրաստանի գործընկերների հետ շատ օպերատիվ լուծումներ գտան, որոնց արդյունքում կարողացանք հաղթահարել այդ իրավիճակը: Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, դա արդյունավետ երկխոսություն է: Երկու օր առաջ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հեռախոսազրույցում ևս ընդգծեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյա հոբելյանի կարևորությունը: Ընդհանրապես, այս տարին մեզ համար հոբելյանական է: Ապրիլին մենք նշեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այս օրերին նոր հոբելյան ևս ունենք, և վստահ եմ, որ այս հոբելյաններն արտացոլում են մեր հարաբերությունների մթնոլորտը: Համոզված եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` միասին կհաղթահարենք իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում մեր տնտեսությունների, համագործակցության համար: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հնարավորություն ունենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա մենք նեղ կազմով շատ մանրամասն ամեն ինչ քննարկեցինք, և կարծում եմ` եկանք կառուցողական լուծումների»:
20:00 - 25 օգոստոսի, 2022
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առանցքային հարցեր |armenpress.am|

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առանցքային հարցեր |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության կայքը: «Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման գերակա խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում:
19:19 - 17 օգոստոսի, 2022
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ և Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ: Այս օրը խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի որոշիչ վերափոխումները, ընդգծում է ազգային միասնության անձեռնմխելիությունը և բարձր պատասխանատվությունը հայրենի երկրի հանդեպ։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հենված են մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ։ Բարձրագույն և բարձր մակարդակներում ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմական, մշակութային- հումանիտար և այլ ոլորտներում հաջող գործընկերությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ողջ համալիրի հետագա զարգացումը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների, հօգուտ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ: Ազգային միասնություն ու պատասխանատվություն առ հայրենի երկիր խորհրդանշող այս տոնն անքակտելիորեն կապված է խորքային վերափոխումների հետ, որոնք ապահովեցին ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի ու դերի կայուն զարգացումն ու ամրապնդումը։ Մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության խորը արմատներն ապահովում են հայ-ռուսական դաշինքի հուսալի զարգացումը բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր պետությունների միջև բազմակողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը և խոստումնալից նախագծերի իրականացումը լիովին ծառայում են մեր երկրների շահերին, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
10:40 - 12 հունիսի, 2022
ՌԴ կառավարությունը որոշում է նախատեսել վերջին սանկցիաները մեղմելու համար․ Միշուստին

ՌԴ կառավարությունը որոշում է նախատեսել վերջին սանկցիաները մեղմելու համար․ Միշուստին

ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը հանդիպում է ունեցել փոխվարչապետերի հետ՝ քննարկելու ՌԴ-ի դեմ սանկցիաները մեղմելու՝ ՌԴ կառավարության քայլերը։ Այս մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական էջը Տելեգրամում։ Նշելով Ռուսաստանի վրա սանկցիաների ճնշման աճը՝ վարչապետն ասել է․ «Ինչ պատճառներ էլ հրապարակային հայտնեն, դրանց գլխավոր նպատակն այս կամ այն ուղղությամբ վնաս հասցներն է։ Քայլերը սպասելի են, նման գործողությունների հանդեպ մենք վաղուց պատրանքներ չունենք»։ Այդ առնչությամբ մի շարք որոշումներ են ընդունվել դրամական միջոցների հոսքերի, նաեւ ներմուծվող ապրանքների փոխարինման համար։ Միշուստինը դիմել է փոխվարչապետերին․ «Հիմա կարեւոր է օպերատիվ արձագանքել փոփոխություններին, գործել ակտիվ, արդյունավետ, անխափան, կատարել բոլոր անհրաժեշտ ծրագրերը։ Իրավիճակը պետք է մշտադիտարկել տվյալ պահին ամեն ուղղությամբ, որը ձեր պարտականությունների շրջանակում վերահսկում եք»։ Այս ձեւաչափում են գործելու կառավարության ապարատը, նախարարությունները, բաժինները, դրանց տարածքային բաժանմունքները մարզերում։
15:24 - 28 փետրվարի, 2022
Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ
 |tert.am|

Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ։Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև համատեղ անելիքները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի այս մասին հայտնել է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։«Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցեր։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
22:48 - 29 դեկտեմբերի, 2021
Միշուստինի հավաստիացմամբ, ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում |armenpress.am|

Միշուստինի հավաստիացմամբ, ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում,-հավելեց ՌԴ վարչապետը: Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի մասին՝ նշելով, որ հավելվածն արդեն ավելի քան մեկ միլիոն օգտատեր է հավաքել։ Նա նշեց, որ այս հավելվածը թեթևացրել է սահմանային հսկողությունը ուղևորների նկատմամբ, այսինքն ՝ զգալիորեն օգնել է ոչ դյուրին պայմաններում անվտանգ ուղեւորափոխադրումներին։ «Համակարգին արդեն միացել են ԵԱՏՄ երկրները, քննարկվում Է ԱՊՀ մյուս երկրների և համագործակցության սահմաններից դուրս երկրների միացումը»,- ասաց Միշուստինը։
13:37 - 19 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. վարչապետ

Ադրբեջանի սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ալիկբեկ Ժապարովը։ Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների հարգելի անդամներ, ողջունում եմ բոլորիդ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ուրախ ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը հյուրընկալելու հնարավորության համար։ Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը։ Հարգելի գործընկերներ, գրեթե երկու տարի է, ինչ աշխարհը, այդ թվում և եվրասիական ինտեգրացիան, զարգանում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած նոր գլոբալ սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին։ Ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում: Այս համատեքստում, կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը։ Տեղաշարժի սահմանափակումները և հանրային առողջության պաշտպանության նպատակով ձեռնարկված մյուս միջոցառումներն ընդհանուր առմամբ բացասաբար են ազդել տնտեսության շատ ճյուղերի ակտիվության վրա։ Այդ իրավիճակն արտացոլված է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև՝ 2020 թվականին փոխադարձ առևտրի վիճակի մասին» զեկույցում։ Կարծում ենք, որ զեկույցում ամփոփված արդյունքներն ու գնահատականներն օգտակար և պահանջված են նաև այսօր, երբ մենք փորձում ենք խթաններ գտնել առկա պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջխաղացման համար։ Այս առումով կցանկանայի նշել, որ 2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության ծավալի աճի կայուն տեմպեր։ Թվերն ինքնին խոսուն են. Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա ինն ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48,0 տոկոսով։ Դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։ Այսպես, էլեկտրոնային առևտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր և միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է և պետք է նպաստի Միության պետությունների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։ Միևնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ծավալի աճը մեր առջև նոր խնդիրներ է դնում և արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկային և մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։ Թվային փոխակերպման համատեքստում պետք է դիտարկել նաև ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ և երկարատև գործընթացն ավարտին հասցնելը։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային գերատեսչությունների աշխատանքը ազգային մակարդակով թեստավորման և համաձայնեցման գործընթացում։ Համաձայնագրի դրույթների կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակի և ֆինանսական ծախսերը և օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ չնվազեցնելով դրանց արդյունավետությունը: Կցանկանայի ընդգծել նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին Համաձայնագրի կարևորությունը։ Համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաև թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգյակի» բոլոր պետությունների տարածքում։ Որպես ամփոփում՝ կրկին ցանկանում եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանում։ Ողջունում եմ նաև Ուզբեկստանի վարչապետին, ով միացել է առցանց ռեժիմով։ Եվ հաշվի առնելով, որ սա ընթացիկ տարում Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորին՝ 2021 թվականին ակտիվ համագործակցության և ինտենսիվ աշխատանքի համար»։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, արծարծվել են 2020թ. փոխադարձ առևտրի հետ կապված իրավիճակին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի զարգացման և օրակարգում ընդգրկված այլ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։ Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022թ. հունվարին, Ալմաթիում։
13:21 - 19 նոյեմբերի, 2021
Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը |hetq.am|

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը |hetq.am|

hetq.am: Երևանում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 29-րդ նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետները։ Նիստի երկրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԵՏՄ երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որին կնախորդեն վարչապետների դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունները։ Ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանդիպմանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նախօրեին՝ Բաղրամյան 26-ում կայացել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումը։ Կառավարությունների ղեկավարները քննարկել էին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին անդամ երկրների միջև առևտրի պայմանների պարզեցմանն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, մետալուրգիական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերին, ինչպես նաև` Միության անդամ պետությունների` դեղերով և դեղագործական նյութերով ապահովման խնդիրների վրա։
11:22 - 19 նոյեմբերի, 2021