Ղրղըզստանի ԿԸՀ-ն չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները |azatutyun.am|
17:21 - 06 հոկտեմբերի, 2020

Ղրղըզստանի ԿԸՀ-ն չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները |azatutyun.am|

azatutyun.am: Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել է անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ երկրում սկսված զանգվածային ցույցերից հետո։

Մինչ այդ՝ անցած գիշեր, քվեարկության արդյունքները վիճարկող հազարավոր մարդիկ մտել են Ազգային անվտանգության պետական կոմիտե և ազատ արձակել կոռուպցիայի համար ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին և նախկին 2 վարչապետներին։

Գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը պնդել էր, թե երկրում «իշխանությունը բռնի ճանապարհով զավթելու փորձ է իրականացվել», միաժամանակ նշել՝ հանձնարարել է ԿԸՀ-ին չեղարկել ընտրությունների արդյունքները, «եթե դա անհրաժեշտ է և արձանագրվել են օրենքի խախտումներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել