Ադրբեջանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները |tert.am|
10:42 - 10 փետրվարի, 2020

Ադրբեջանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները |tert.am|

tert.am: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մեզահիր Փեհանովը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, գրում է Azadliq.org-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ ընտրատարածքներում հաղթածներից 64-ը Նոր Ադրբեջան իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: 7 ընտրատեղամասում հաղթող դեռևս չկա: Դրանք են թիվ 17, 35, 42, 44, 77, 123, 125 ընտրատեղամասերը:

Ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկել է 2 միլիոն 547 հազար 982 հոգի, այսինքն՝ ընտրական իրավունք ունեցողների 47.81 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել