hetq.am: Ղազախստանի իշխող «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») կուսակցությունը հաղթել է կիրակի օրը՝ հունվարի 10-ին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների գրեթե 71,09 %-ը։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԿԸՀ քարտուղար Սաբիլա Մուստաֆինան։
Խորհրդարան են անցել նաև «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցությունը՝ ստանալով ձայների 10,95 %-ը, ինչպես նաև Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (9,1 %)։ Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 7 %-անոց ընտրաշեմը։
Ընտրությունների վերջնական արդյունքները Ղազախստանի ԿԸՀ-ն կամփոփի մինչև հունվարի 17-ը։ Երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը նաև «Նուր Օթան» կուսակցության առաջնորդն է, արդեն իսկ շնորհավորել է կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ։
comment.count (0)