ՄԱԿ-ը հույս ունի, որ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման


 |armenpress.am|
21:12 - 09 հոկտեմբերի, 2020

ՄԱԿ-ը հույս ունի, որ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ  նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք ամեն կերպ ողջունում ենք այդ ջանքերը և այսօրվա հանդիպումը: Հույս ունենք, որ այն նախ և առաջ կբերի ռազմական գործողությունների դադարեցման»,- ասել է Դյուժարիկը:

Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը  Մոսկվայում շարունակվում է արդեն մի քանի ժամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել