tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը պատժամիջոցներ է սահմանել Իրաքում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուելերի նկատմամբ՝ Իրաքում ահաբեկչական գործողությունների համակարգման հարցում գլխավոր դեր կատարելու և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին գրում է IRNA գործակալությունը:
«Բաղդադում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուելերը կենտրոնական դեր է ունեցել Իրաքում և դրանից դուրս ահաբեկչական գործողությունների համակարգման, գեներալ Սոլեյմանիի սպանության և մեր ժողովրդի հանդեպ պատժամիջոցների խթանման հարցում»,- գրել է Ղաթիբզադեն իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին իր անունն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում տեսնելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները իրեն և 80 մլն իրանցիներին ավելի վճռական են դարձնում իրենց նպատակների և գործողությունների իրականացման հարցում:
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 5 իրանցիների նկատմամբ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձի համար
comment.count (0)