Այսօր Ուզբեկստանում կանցկացվի ԱՊՀ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստը․ կմասնակցեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը |shantnews.am|
10:10 - 30 հոկտեմբերի, 2020

Այսօր Ուզբեկստանում կանցկացվի ԱՊՀ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստը․ կմասնակցեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը |shantnews.am|

shantnews.am: ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա այսօր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին

Նշվում է, որ նիստին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորական պատվիրակությունները։

«ԱՊՀ պետությունների զինվորական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմաններին ծավալվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել