Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից։
Մինչ այդ ԱՊՀ պետությունների ղեկավարներն այցելել են «Պավլովսկ» պետական գեղարվեստա-ճարտարապետական պարկ-թանգարան արգելոց, Եկատերինյան պալատ, Պետերգոֆի պալատների և այգիների համալիր` շրջայցի ընթացքում ծանոթացել պատմական նշանակության ցուցանմուշներին։
comment.count (0)