Այսօր ԱՊՀ երկրների ղեկավարները հեռավար նիստ կանեն. օրակարգում նաև ՀՕՊ համակարգերի զարգացման հարցն է |armtimes.com|
10:43 - 06 նոյեմբերի, 2020

Այսօր ԱՊՀ երկրների ղեկավարները հեռավար նիստ կանեն. օրակարգում նաև ՀՕՊ համակարգերի զարգացման հարցն է |armtimes.com|

armtimes.com: Այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:

Այս անգամ նիստը կանցկացվի հեռավար, Ուզբեկստանի նախագահությամբ։

Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն անդամ երկրների տնտեսական համագործակցության լայն շրջանակի հարցեր: Կառավարությունների ղեկավարները մտադիր են կարծիքներ փոխանակել տնտեսական փոխգործակցության արդի հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկելու են մինչեւ 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025 թվականներ) իրականացման միջոցառումների ծրագիրը:

Առցանց քննարկմանը նախատեսվում է ստորագրել գործունեության տարբեր ուղղություններով նախապես համաձայնեցված մի շարք փաստաթղթեր։ Նախատեսվում է երկու համաձայնագրերի ստորագրում, որոնք կանոնակարգում են փոխգործակցությունը ռադիոակտիվ նյութերի միջսահմանային փոխադրումների ու թվային զարգացման ոլորտում:

Ստորագրման են պատրաստ փաստաթղթեր, որոնք վերաբերում են նաեւ ՀՕՊ-ի միավորված համակարգերի զարգացմանը եւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրադրության գնահատմանը:

Կարդալ ավելին՝ armtimes.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել