ԲՀԿ-ն արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք է սկսել. ԼՀԿ-ն քննարկում է հարցը
 |pastinfo.am|
13:36 - 10 նոյեմբերի, 2020

ԲՀԿ-ն արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք է սկսել. ԼՀԿ-ն քննարկում է հարցը |pastinfo.am|

pastinfo.am: ԲՀԿ-ն ստորագրությունները տվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, այս պահին սպասում ենք, որ մեր գործընկերները Լուսավոր Հայաստանից միանան, երբ կմիանան, այդ պահին կհայտարարենք արտահերթ նիստ հրավիրելու մասին,-այս մասին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյանի փոխանցմամբ՝ արտահերթ  օրակարգը կհայտարարվի անհրաժեշտ ստորագրությունները հավաքվելուց հետո:

 ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ասաց, որ հիմա քննարկում են արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին միանալու հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել