Կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ասել եմ՝ լուծարե՛ք ԿԳՄՍՆ-ն, ստեղծե՛ք նոր նախարարություններ․ ԲՈԿ նախկին նախագահ Ս․ Գոգյան
14:22 - 18 նոյեմբերի, 2020

Կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ասել եմ՝ լուծարե՛ք ԿԳՄՍՆ-ն, ստեղծե՛ք նոր նախարարություններ․ ԲՈԿ նախկին նախագահ Ս․ Գոգյան

Կրթության տեսչական մարմնի անցկացրած ստուգումների համաձայն դպրոցականների 40%-ը մաթեմատիկայից ստացել են անբավարար գնահատական։ Դրանք մեր պոտենցիալ հրետանավորներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը

Վերջերս կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ասել եմ, որ լուծարեք ԿԳՄՍՆ-ն։ Կրթության հարցերը լուծելու համար ստեղծեք նոր նախարարություններ, որոնցից մեկը կզբաղվի հանրակրթությամբ և մանկապարտեզներով, իսկ մյուսը կզբաղվի բարձրագույն կրթությամբ, գիտությամբ և տեխնոլոգիաներով։ Հանրակրթության ողբերգական մասշտաբը պատկերացնելու համար պարզապես կարդացեք 2019թ հաշվետվությունը Նկարագրված վիճակը շտկելու համար ամբողջ նախարարության 10 տարվա աշխատանք է անհրաժեշտ։ Միավորվում ու խոշորանում են կայացած կառույցներն ու բիզնեսները։ Հիվանդ կառույցները միավորել չի կարելի։ Մինչդեռ, ցավոք, իր նոր ծրագրում վարչապետը կրթության մասին չի նշել։ Այդ պարագայում երևի նախարար փոխել ոչ էլ իմաստ ունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել