aysor.am: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է կատարվել։
«Իմ ասած փաստերի հիման վրա ծառայողական քննություն է եղել։ Ինձ կանչեցին, հարցեր տվեցին։ Մոտակա օրերին որոշումը կլինի։ Քննությունը եղել է օգոստոսի վերջերին», - այս մասին ասաց Սմբատ Գոգյանը։
ԲՈԿ նախագահը, հիշեցնենք, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, հայտարարելով, թե կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։
«Ես աշխատանքից ազատման դիմում եմ գրել՝ ներկայացնելով խնդիրները։ Դեռ այդ խնդիրների լուծումները չեմ տեսել։ Աշխատանքից ազատման հրամանի վերաբերյալ կտեղեկանանք կառավաության կայքից», - ասաց Սմբատ Գոգյանը։
Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ամիսներ առաջ՝ մայիսի 14-ին։
comment.count (0)