Սմբատ Գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահն է։ Ծնվել է 1983թ. մարտի 23-ին, Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, իսկ այնուհետև մագիստրոսի կոչում։ 2004-2017թթ որոշակի ընդմիջումներով դասավանդել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետներում։ 2005թ-ից աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում, այժմ՝ որպես ավագ գիտաշխատող։ 2013-ից դպրոցականների մաթեմատիկայի հանրապետական օլիմպիական հանձնաժողովի նախագահն է։ Հեղինակ է քսան գիտական հրապարակումների, որոնք տպագրվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։ Անկուսակցական է

Մեկ ամիս է՝ հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը․ ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան

Մեկ ամիս է՝ հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը․ ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան

Վեց ամիս առաջ հեռացա ԲՈԿ-ից ու առաջին անգամ եմ գրում ԲՈԿ-ի մասին։ Ցավոք, այս վեց ամիսների ընթացքում չնշանակվեց նախագահ ու կառույցը չունի առաջնորդ։ Այս մասին գրել է ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը։ «2019 թվականի մայիսի 22-ին Հ1-ի տաղավարում Պետրոսին ասացի, որ ԿԳՄՍ աշխատակցի ատենախոսության մեջ գտել ենք ծավալուն արտագրություններ, ԲՈԿ-ը նրան չի տվել գիտական աստիճանի վկայագիր և նա բողոքել է նախարարին։ԿԳՄՍ նախարարը վարչական վարույթ էր հարուցել ու ձևավորել հանձնաժողով։ Չնայած նրան, որ այդ հանձնաժողովը հաստատեց արտագրությունների փաստը ու գտավ ավելի ծավալուն արտագրություններ, այնուամենայնիվ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում։ ՈՒ ես եթերում ասացի, որ մերժման դեպքում աշխատակիցը կդիմի դատարան ու գրագող դատավորը նրան կպաշտպանի։ Շատերը դա մեկնաբանեցին որպես դատական համակարգի դեմ քայլ, բայց ինձ համար մեկ էր։ Ես այլ բանի մասին էի ասում. իմ վերադասը գրագողության դեմ պայքարում ինձ հետ թիմակից չէր։ Ես դա էի ասում, մինչդեռ գրեթե ոչ մեկ դա չլսեց։ Ինքս հայցորդին առաջարկել էի ատենախոսությունը փոխի, վերախմբագրի, բերի պատշաճ տեսքի ու նորից պաշտպանի։ Բայց չէ, իր նպատակն էր այդ արտագրած ատենախոսությամբ ստանալ գիտությունների թեկնածուի վկայագիր։  2019-2020 թվականների ընթացքում չորս թե հինգ անգամ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում ու ամեն անգամ իմ ձեռքով ԲՈԿ-ը մերժեց ԿԳՄՍ աշխատակցին տրամադրել գիտական աստիճանի վկայագիր։ Նա հասկացել էր, որ դատարանում հաջողության չեն հասնի ու այսպես անվերջ շարունակվելու էր, եթե ես չհեռանայի ԲՈԿ-ից։  Արդեն մեկ ամիս է հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը, որի մասին ԲՈԿ-ի կայքը լռում է։ Կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը, փոխարենը հայցորդի անվան դիմաց հայտնվել է գիտությունների թեկնածու գրառումը։ Հավանաբար սա ռեկորդ է ու առաջին դեպքն աշխարհում, քանի որ սովորաբար կա՛մ գիտական աստիճանը շնորհելուց հետո են ի հայտ գալիս արտագրության փաստերը, կա՛մ էլ բացահայտվում են այդ փաստերն ու գիտական աստիճանը չի շնորհվում։ ՈՒ եթե անցած տարի տեսել էինք, որ առաջին տեսակի հետ մեր հասարակությունը հաշտ ապրում է, ապա երկրորդ տեսակի նորմալ լինելը նոր է ապացուցվում։ Ու հա, մի քանի օր առաջ վերաբացվեց այն մասնագիտական խորհուրդը, որում տեղի էին ունեցել այդ և արտագրություններով հեղեղված այլ ատենախոսության պաշտպանությունները։ Բացվեց նույն խորհրդի նախագահով, առանց անցյալի որևէ գնահատականի։ Ու այս ամենից հետո մոտս միայն մի հարց է առաջանում։ Լավ, բա ես ձեր ինչների՞ն էի պետք։ Ինչո՞ւ կյանքիցս գողացաք այդ երկու տարիները։ Չէ՞ որ ես այդ բոլոր գրագողերի նկատմամբ անտարբեր եմ, անձնական ոչ մի վերաբերմունք չունեմ իրենց նկատմամբ, պարզապես փորձում էի պաշտպանել գիտությունը։ Իսկ 2019 թվականին մշակված ու գիտական հանրության հետ քննարկված  աստիճանաշնորհման նոր կանոնակարգն այդպես նախարարը կյանքի չկոչվեց, մինչդեռ այն բավականաչափ դրական ազդեցություն կունենար։  Ցավոք 2018-ի հեղափոխությունից հետո մենք որպես հասարակություն չսովորեցինք իրերը կոչել իրենց անունով, փոխանակ դատավորն ասեր չի հասկացել, սխալվել է, փոխանակ ռեկտորի ժ/պ-ն ասեր, որ սխալվել է, բայց անձամբ երաշխավորը կլինի, որ իր ղեկավարած կառույցում այլևս ոչ մեկ նման սխալ թույլ չի տա․․․․ մենք հերքեցինք անցյալի մեր արատները ու ձևացրեցինք թե ամեն ինչ լավ է։ Իսկ այդ լավը ձևացնելը միշտ քանդվում է ու քանդվում է շատ ցավոտ։ Ու խնդիրը նախկին-ներկա հարթության մեջ չէ, խնդիրը մերն է։ Խնդրում եմ չքաղաքականացնել»,- նշել է Գոգյանը։  
10:21 - 22 մարտի, 2021
Ուղեղների արտահոսքը միշտ էլ եղել է օրհասական, բայց դրա լուծման համար կտրուկ քայլեր երբեք չեն ձեռնարկվել. Սմբատ Գոգյան |tert.am|

Ուղեղների արտահոսքը միշտ էլ եղել է օրհասական, բայց դրա լուծման համար կտրուկ քայլեր երբեք չեն ձեռնարկվել. Սմբատ Գոգյան |tert.am|

tert.am: Սամվել Գոգյանը միամիտ մոտեցում համարեց մարդկանց էնտուզիազմի, հայրենասիրության վրա հույսը դնելը, որ չարտագաղթեն: Դա մեր ազգային ողբերգությունն է և անվտանգության խնդիր է: Այս մասին ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանը` անդրադառնալով ուղեղների արտահոսքի խնդրին: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ձևակերպել, որ եթե խելոքները չգնան, իշխանություն կփոխվի: «Այդ խնդիրը միշտ էլ եղել է օրհասական, բայց դրա լուծման համար կտրուկ  քայլեր երբեք չեն ձեռնարկվել»,- ասաց Գոգյանը՝ նշելով, որ խելացի, կրթված մարդու արագաղթելու միակ պատճառն այն չէ, որ նա գնում է շատ աշխատելու, քանի որ շատ աշխատում, շատ էլ ծախսում է, այլ ընդհանուր իր ապագայի պատկերացումերը և ինքնաիրացման մակարդակն է խնդիրը, ինչի համար և գնում է: «Լինենք անկեղծ, որ Հայաստանում շատ ոլորտներում աշխատանքի որակը և աշխատուժի պահանջարկը այնքան ցածր են, որ մարդիկ չեն էլ կարող իրենց իրացնել, և բնական է, որ այլ երկրների գրավիչ պայմանների դեպքում որոշում են գնալ»,- ասաց նա:
21:03 - 07 փետրվարի, 2021
Ըստ Գոգյանի՝ գիտության զարգացման համար պետք է լինի առնվազն տասնամյակի պլան |armenpress.am|

Ըստ Գոգյանի՝ գիտության զարգացման համար պետք է լինի առնվազն տասնամյակի պլան |armenpress.am|

armenpress.am։ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը վստահ է, որ գիտության զարգացման պլանը պետք է լինի առնվազն  տասնամյակի համար, իսկ ներկայումս Հայաստանում գիտությունը, կրթությունը պատրաստ չէ դիմակայել աշխարհում, նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին:  Նա նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր կրթական համակարգն այնպիսին է, որ կարող է սպասարկել անվտանգության համակարգին: «Այսօրվա մեր կրթության և գիտության վիճակը պատրաստ չէ աշխարհում, այդ թվում և տարածաշրջանում եղած մարտահրավերներին դիմակայելու: Բայց նախադրյալներ միշտ կան»,-ասաց Գոգյանը: Անդրադառնալով պատերազմից հետո նախարարների, այդ թվում ԿԳՄՍ նախարարի փոփոխությանը՝ Գոգյանն ասաց. «Երբ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ իր պաշտոնից, այդ ժամանակ ես ասացի, որ այդ փոփոխությունը, կարծում եմ, տեղին չէ, մեր երկրի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը: Մենք ունենք ավելի խորը խնդիրներ են: Մենք պետք է գրենք այն խնդիրները, որ ունենք, և դրա հիման վրա նշանակենք նախարար, որը կկարողանա այդ խնդիրները առաջ տանել»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, որ ցավոք ներկայումս կառավարությունում հստակ ձևակերպում չկա, թե կրթությունից, գիտությունից, հանրային կրթությունից, բարձրագույն կրթությունից ինչ է ակնկալվում: Խոսելով ԱԺ-ում ընթացող «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն»  թեմայով խորհրդարանական լսումներին՝ նա ասաց, որ գիտությունը երկարատև ու ծանր պրոցես պետք է լինի, որ արդյունք ունենա: «Եթե 2000-ականների կեսերին այս թեմայով քննարկում լիներ և ճիշտ ուղղությամբ գնայինք, ապա հիմա անվտանգություն կունենայինք: Սակայն այն, որ վաղը կարող է Սյունիքի մարզի սահմանը հատեն և մենք չունենք այնտեղ անվտանգության համակարգ, դա մի խնդիր է: Բայց դա այսօրվա մեր ունեցած գիտական ներուժով լուծելն անհնար է, քանի որ գիտություն զարգացնելը պետք է առնվազն տասնամյակի պլան լինի»,-ասաց նա: Անդրադառնալով որոշ գիտնականների՝ Նիկոլ Փաշինյանի, կառավարության հրաժարականի պահանջին՝ Գոգյանն ասաց. «Գիտական հանրույթը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինել-չլինելը գիտության խնդիրները ֆունդամենտալ առումով չի լուծի: Կարող ենք նաև ստորագրահավաք անել, թե որ գիտնականները չեն պահանջում: Բայց եկեք պառակտում չմտցնենք գիտնականների մեջ»,-ասաց Գոգյանը:
16:48 - 01 փետրվարի, 2021
Կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ասել եմ՝ լուծարե՛ք ԿԳՄՍՆ-ն, ստեղծե՛ք նոր նախարարություններ․ ԲՈԿ նախկին նախագահ Ս․ Գոգյան

Կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ասել եմ՝ լուծարե՛ք ԿԳՄՍՆ-ն, ստեղծե՛ք նոր նախարարություններ․ ԲՈԿ նախկին նախագահ Ս․ Գոգյան

Կրթության տեսչական մարմնի անցկացրած ստուգումների համաձայն դպրոցականների 40%-ը մաթեմատիկայից ստացել են անբավարար գնահատական։ Դրանք մեր պոտենցիալ հրետանավորներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Վերջերս կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ասել եմ, որ լուծարեք ԿԳՄՍՆ-ն։ Կրթության հարցերը լուծելու համար ստեղծեք նոր նախարարություններ, որոնցից մեկը կզբաղվի հանրակրթությամբ և մանկապարտեզներով, իսկ մյուսը կզբաղվի բարձրագույն կրթությամբ, գիտությամբ և տեխնոլոգիաներով։ Հանրակրթության ողբերգական մասշտաբը պատկերացնելու համար պարզապես կարդացեք 2019թ հաշվետվությունը Նկարագրված վիճակը շտկելու համար ամբողջ նախարարության 10 տարվա աշխատանք է անհրաժեշտ։ Միավորվում ու խոշորանում են կայացած կառույցներն ու բիզնեսները։ Հիվանդ կառույցները միավորել չի կարելի։ Մինչդեռ, ցավոք, իր նոր ծրագրում վարչապետը կրթության մասին չի նշել։ Այդ պարագայում երևի նախարար փոխել ոչ էլ իմաստ ունի։
14:22 - 18 նոյեմբերի, 2020
Ճկուն կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք էֆեկտիվ համակարգի մասին․ ԲՈԿ նախկին նախագահի բաց նամակը

Ճկուն կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք էֆեկտիվ համակարգի մասին․ ԲՈԿ նախկին նախագահի բաց նամակը

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը բաց նամակ է հղել․   «Կրթության և գիտության կառավարումը ձախողված է։ Կրթության կազմակերպման ամբողջ բեռը դրված է մեկ փոխնախարարի ուսերին։ Փոխնախարարի, ով քաղաքական թիմի անդամ չէ։ Նրա հետ բեռը պետք է կիսեր նաև նախարարն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, սակայն կարծես թե այդ կենտրոնը ծաղրում է և՛ նախարարին, և՛ հանրակրթության մասնակիցներին։ Այս ծանր ժամանակներում ՃԿՈՒՆ կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք ԷՖԵԿՏԻՎ համակարգի մասին։ Ուստի, քաղաքական կամքի և աջակցության դեպքում խոստանում եմ կյանքի կոչել հետևյալը ա) Յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել 1-2 համապետական ուսումնական պլան, որոնցով կառաջնորդվեն բոլոր հանրակրթական դպրոցները։ բ) Յուրաքանչյուր առարկայի յուրաքանչյուր դասի վերաբերյալ ստեղծել մեկական ՈՐԱԿՅԱԼ վիդեո դաս՝ համապատասխան տնային առաջադրդանքներով և առաջադրանքների ամփոփումով։ Վիդեոդասերին մասնակցելու են սակավաթիվ քանակությամբ աշակերտներ։ գ) Մարզպետարաններն ու համայնքային կենտրոններն իրենց տարածաշրջանի բոլոր աշակերտներին ապահովեն պահանջվող վիդեոդասերին հասանելիություն։ դ) Ուսուցչին ազատել օնլայն դաս բացատրելու տաժանակիր պրոցեսից, փոխարենն ուսուցիչը դառնա մենթոր և աշակերտներին մեկնաբանի վիդեոդասերի բովանդակությունները։ Աշակերտն ինքն իրեն և իր ծնողին հարմար ժամի կարող է նայել իրեն հասանելի կամ համայնքի ղեկավարի տրամադրած մեխանիզմով։ ե) Արդյունքում ուսուցիչ չունեցող դպրոցներում հասանելի կդառնան որակյալ դասեր։ Ուսուցիչ չունեցող երեխայի մենթորությունը կկարողանա ստանձնել ցանկացած այլ դպրոցի ուսուցիչ, որը կիրականացվի խրախուսման մեխանիզմով։ զ) Արցախից տեղահանված աշակերտները կունենան կրթության նորմալ հասանելիություն։ է) Վիդեոդասերը կարող են դառնալ ուսուցիչների համար մեթոդական նորամուծություններ։ ԿԱԻ լուծարումից հետո երկու տարի է Հայաստանում այս, թեկուզև վատ աշխատած համակարգին այլընտրանք չի ստեղծվել։ Նշվածս նպատակին հասնելու համար համագործակցելու եմ բոլոր շահագրգված կազմակերպությունների, անհատների, հիմնադրամների հետ։ Ներգրավելու եմ ԵՊՄՀ, dasaran.am, մասնավոր և պետական դպրոցների գիտելիքը, փորձն ու հմտությունները։ Համագործակցելու եմ ԿԳՄՍ փոխնախարարի հետ։ Ներգրավելու եմ ՏՏ ոլորտի կազմակերպություններին, հեռուստաընկերություններին, իմ ընկերներին և աշակերտներին։ Հարգելի կառավարություն, գիտեք, որ առ այսօր իմ ներկայացրած բոլոր փաստերը եղել են ճիշտ, տեղյակ եք, որ հրաժարվել եմ ինձ հասանելիք պարգևավճարների գերակշիռ մասից։ Տեղյակ եք, որ աշխատել եմ ծրագրավորող, հիմնադրել և ղեկավարել եմ ՏՏ կազմակերպություն։ Տեղյակ եք, որ ավելի շատ եմ դպրոցում դասավանդել, քան ԿԳՄՍ բոլոր աշխատակիցները վերջին տասը տարիներին միասին վերցրած։ Այս նախաձեռնության մեջ անձնական շահ չունեմ։ Նախաձեռնությունը սկսելուց դեպքում խոստանում եմ 2021թվականի հոկտեմբերի 1-ից եղած ամբողջ համակարգը փոխանցել ցանկացած պետական հիմնադրամի կամ կազմակերպության։ Բայց, պետք է ինձ ազատեք ցանկացած տիպի բյուրոկրատական քաշքշուկներից։ Առաջարկս ուժի մեջ է մինչև 2020թվականի նոյեմբերի 20-ը, ժամը 18։00։ ՀԳ․ Հավելեմ, որ այդ գումարները կան, պարզապես դրանց ծախսից օգուտ չկա»։
14:14 - 13 նոյեմբերի, 2020
Ցանկանում էի համակարգը փոխել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին․ Սմբատ Գոգյան

Ցանկանում էի համակարգը փոխել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բնականաբար Ազարյանը, Հայրապետյանն ու Գալոյանը միակ գրագողերը չեն։ Շատ են, շատ-շատ։ Տասնյակ մարդկանց հանեցի մասնագիտական խորհուրդների կազմերից, սակայն ոչ մեկի անունը բարձրաձայն չհնչեցրի։Աճեմօղլուն իր հայտնի գրքում գրում է ինստիտուտների կարևորության մասին։ Միայն և միայն ինստիտուտների։ Ազարյանը գրագող է, բայց դատական համակարգը այդ մտքի հետ հաշտ է։ Խնդիր չկա, թող լինի։ Ես էլ եմ հաշտ այդ մտքի հետ։Ռուբեն Հայրապետյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն հաշտ չէ այդ մտքի հետ։ Շատ ուրախ եմ։ Հետո պարզվում է, որ Դիանա Գալոյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն անտարբեր է այդ փաստի նկատմամբ։ Այ, այստեղ Աճեմօղլուն կզայրանար։ Զայրացա և ես։ Փաստորեն ԿԳՄՍՆ-ն գործում է ոչ թե որպես ինստիտուցիոնալ միավոր, այլ…։ Հետագա զարգացումներին ծանոթ եք։Ինչևէ։ Ցանկանում էի համակարգը փոխել, սև ընդդիմախոսին վերացնել, խորհուրդները սարքել միջազգային, ըստ բնագավառների պաշտպանության՝ չափանիշներ սահմանել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին։ Թույլ չեն տալիս, իսկ օրենքի փոփոխության 5 էջանոց նախագիծն (շնորհակալություն Արմեն Ասատրյան) արդեն 11 ամիս է՝ ԿԳՄՍ նախարարությունում է։Համաձայն Աճեմօղլուի՝ ինստիտուտները պետք է համագործակցեն։ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսների ցուցակի ձևավորման սկզբունքը մութ ու անհասկանալի էր։ Առաջարկ ներկայացրի, և կառավարության 2019-2023 ծրագրի 175.4 կետով ամրագրվեց, որ մինչև 2019 թվականի նոյեմբեր պետք է ռեյտինգավորվեին Հայաստանում տպագրվող բոլոր գիտական պարբերականները։ Չափանիշները մշակեցինք, իսկ ռեյտինգավորումը հանձնարարվեց Գիտության կոմիտեին՝ ԿԳՄՍ նախարարի վերահսկողությամբ։ Ժամանակն անցավ, 2019-ի դեկտեմբերին և 2020-ի ապրիլին հարցումներ ուղարկեցի ԿԳՄՍ նախարարին, բայց ոչ մի պատասխան չստացա։ Ստացվում է ի՞նչ։ Հարցը ներառվեց կառավարության ծրագրում, խումբը ձևավորվեց, աշխատանքը «կատարվեց», «բարեհաջող» ավարտվեց, հաշվետվություն ներկայացվեց կառավարություն... ամբողջ աշխատանքը գրանցվեց, իրականացվեց, ամփոփվեց, բայց արդյունքը չկա։Այս գործելաոճն էր պատճառը, որ երբ 2020 թվականի օգոստոսի 24-ին կառավարության շենքում ծառայողական քննության շրջանակներում ինձ ոչ երկիմաստ հարց տվեցին, թե արդյո՞ք կշարունակեմ աշխատել Արայիկ Հարությունյանի հետ, ես ոչ երկիմաստ պատասխանեցի` ոչ։ Այնպես որ ընկերներիս խնդրում եմ կառավարությանը չմեղադրել ինձ աշխատանքից ազատելու համար։ Ես ինքս երեկ` ժամը 16։00-ի կողմերը, աշխատանքից ազատվելու երկրորդ դիմումն եմ գրել, որն էլ Վարչապետն ընդունել է։Ինչևէ։ Կյանքը շարունակում է։ Ես իսկապես կուզենամ, որ իմ երեխաները սովորեն Արայիկ Հարությունյանի պատկերացրած դպրոցում։ Որքան էլ զարմանալի լինի, ես Արայիկ Հարությունյանի շատ մտադրությունների կողմնակիցն եմ։ Խնդիրը դրանք կյանքի կոչելու ձևերի մեջ է։ Ինձ համար կրթության կառավարումը ոչ թե տարանջատելու, այլ միավորելու հարթակ է։ Բոլորս պետք է հասկանանք, որ և՛ դաշնակցականը, և՛ հանրապետականը, և՛ քպականը և՛ լուսավորը և՛ քոականը պետք է իրար կողքի ապրեն այս երկրում։ Բոլորի կարծիքն էլ պետք է լսել, քննարկել, շատ դեպքերում համոզել։ Որոշումները պետք է կայացվեն բոլորի հետ հաշվի նստելով։ Այդ դեպքում ձևավորված նեղ «թայֆայական» խմբին չի հաջողվի մոլորեցնել նախարարին։ Հուսով եմ, որ այս ամենից Արայիկ Հարությունյանը հետևություն կանի ու ավելի փակվելու փոխարեն կբացվի։ Կբացվի ու ուշադիր կզննի իր շուրջը, կհասկանա, թե ումով է շրջապատված։ Կզրուցի այն խորհրդականի հետ, ում խորհրդով ինձ ստորացնող, ծաղրող նկար էր հրապարակել ֆեյսբուքում։ Կխորանա իր մեջ ու կհասկանա, թե ինչո՞ւ այդպես եղավ, որ տապալեց Ռուբեն Հայրապետյանին (ում անվերապահ աջակցում էր), սակայն անվերապահ աջակցեց նույն իրավիճակում հայտնված Դիանա Գալոյանին։ Անտրամաբանական է, որ ԿԳՄՍ նախարարն արդեն 8 ամսից ավելի չունի մամուլի խոսնակ, 5 ամիս չունի իրավաբանական վարչության պետ։ Քաղաքական կապիտալի պակասորդ դեռևս չկա, բայց պրոֆեսիոնալիզմի պակասը մաշելու է այն։ Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել։ Որովհետև հինգ տարի անց որևէ առիթով կհանդիպենք, ու կա՛մ կմոտենամ ու կասեմ շնորհակալություն կրթական համակարգը ճիշտ ուղու վրա հանելու համար, կա՛մ էլ ամաչելով հայացքդ ներքև կիջեցնես: Շատ կուրախանամ, որ հաջողես, բայց այդ ցանկությունս անձնավորված չէ, քեզ հետ չի կապված. ես ուրախանում եմ կրթության ոլորտի յուրաքանչյուր հաջողությամբ, յուրաքանչյուր նախարարի հաջողությամբ։ Ցավոք, թե՛ նախկիններից շատերը, թե՛ դու գլուխ գովալու շատ բան չունեք։ Բայց հուսով եմ՝ դու կունենաս։ Թերևս, մի քիչ պաթետիկ ստացվեց, բայց ես իսկապես ճիշտ այսպես եմ մտածում: ՀԳ. Վերջին երկու տարիներին շատ բաներ սովորեցի, բայց քչով կարողացա օգնել։ Չօգնեցի, որովհետև յուրայինների մեջ էլ օտար էի։ Այսօրվանից վերադառնում եմ այն յուրայիններիս մոտ, որոնց համար օտար չեմ։ Ու ուրախ եմ, որ վերջին երկու տարիներին հարազատ յուրայիններիս ցուցակը հարստացավ մարդկանցով, որոնց չէի ճանաչի, եթե չդառնայի ԲՈԿ-ի նախագահ»։
11:43 - 25 սեպտեմբերի, 2020
Այն փոփոխությունները, որ ուզում եմ անել, ԿԳՄՍՆ-ի կողմից ինձ թույլ չի տրվելու․ այսօր մեկ անգամ ևս ազատման դիմում եմ գրել, որը վարչապետն ընդունել է. Սմբատ Գոգյան |tert.am|

Այն փոփոխությունները, որ ուզում եմ անել, ԿԳՄՍՆ-ի կողմից ինձ թույլ չի տրվելու․ այսօր մեկ անգամ ևս ազատման դիմում եմ գրել, որը վարչապետն ընդունել է. Սմբատ Գոգյան |tert.am|

tert.am: Օգոտոստի 24-ին ծառայողական քննության ընթացքում ինձ հարցրեցին՝ արդյոք պատրա՞ստ եմ շարունակել աշխատել նախարարությունում, ասացի՝ ոչ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է իր հրաժարականի դիմումը և հարցին՝ ըստ նրա, հնարավո՞ր է արդյոք, որ սա պայմանավորված լինի նրանով, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը կհաստատվի պաշտոնում: «Պարոն Թամրազյանի հրաժարականից հետո արդեն անելիք չունեի, այսօր մեկ անգամ էլ եմ ազատման դիմում գրել, որը վարչապետն ընդունել է»,- պարզաբանեց նա: Ճշտող հարցին՝ նրա՝ երկրորդ անգամ դիմում գրելը պայմանավորված է իր և նախարարի միջև եղած տարաձայնություններով, Գոգյանն ասաց. «Չէ, ուղղակի այն փոփոխությունները, որ ես ուզում եմ անել, նախարարության կողմից ինձ թույլ չի տրվելու: Տարաձայնությունը մի քիչ կոպիտ է ասված, ուղղակի պատկերացումները չեն բռնում, իսկ տարաձայնությունն իր մեջ նեգատիվ կոնտեքստ ունի»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր որոշում է ստորագրել Սմբատ Գոգյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:    
22:00 - 24 սեպտեմբերի, 2020
Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է անցկացվել |aysor.am|

Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է անցկացվել |aysor.am|

aysor.am: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է կատարվել։ «Իմ ասած փաստերի հիման վրա ծառայողական քննություն է եղել։ Ինձ կանչեցին, հարցեր տվեցին։ Մոտակա օրերին որոշումը կլինի։ Քննությունը եղել է օգոստոսի վերջերին», - այս մասին ասաց Սմբատ Գոգյանը։ ԲՈԿ նախագահը, հիշեցնենք, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, հայտարարելով, թե կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ «Ես աշխատանքից ազատման դիմում եմ գրել՝ ներկայացնելով խնդիրները։ Դեռ այդ խնդիրների լուծումները չեմ տեսել։ Աշխատանքից ազատման հրամանի վերաբերյալ կտեղեկանանք կառավաության կայքից», - ասաց Սմբատ Գոգյանը։ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ամիսներ առաջ՝ մայիսի 14-ին։
17:46 - 10 սեպտեմբերի, 2020
ԿԳՄՍ որոշումը շատ սխալ է և խոցելի, այն հնարավոր է բողոքարկել․ Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի վարչական բողոքները բավարարելու որոշման մասին

ԿԳՄՍ որոշումը շատ սխալ է և խոցելի, այն հնարավոր է բողոքարկել․ Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի վարչական բողոքները բավարարելու որոշման մասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կարծիքով՝ ԿԳՄՍՆ-ի՝ Դիանա Գալոյանի գիտական աստիճանի պահպանման վերաբերյալ որոշումը հնարավոր է դիտարկել դատական կարգով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գոգյանն ասաց, որ կհետաքրքվեն նաև, թե արդյոք հնարավո՞ր է կառավարությունը բողոքարկի այս որոշումը, որովհետև այն շատ սխալ և խոցելի է․ «Ընթացքի վերաբերյալ, ինչպես ասացի, նախարարից ստացել էինք գրություն՝ «Ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը»։ Այսինքն, եթե սա դիտարկում ենք որպես նախարարից ստացած հստակ հանձնարարական, և եթե այն չկատարեինք, ապա մենք, և կոնկրետ ես կլինեի հանցավոր անգործության մեղավոր։ Մենք կատարել ենք նախարարի հանձնարարականը, այլ բան, թե դրանում ում են նկատի ունեցել՝ տիկին Դիանա Գալոյանի՞ն, թե՞ մեկ այլ անձի։ Ես՝ որպես գիտնական, կարող եմ ասել, որ կան բազմաթիվ բարձրաստիճան գիտական պաշտոններ զբաղեցնող անձիք, որոնց դոկտորական ատենախոսությունները շատ անորակ են և գիտականորեն իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Ես երբևէ թույլ չեմ տվել մեկնաբանել, քանի որ սա իմ կարծիքն է։ Եւ այդ մարդիկ, որոնք հիմա գիտական հիմնարկներ, բուհեր են ղեկավարում, ունեն շատ թույլ գիտական արդյունք և փաստացի գիտնական չեն, բայց քանի որ ԲՈԿ-ի գործառույթներից դուրս է այդ ամենին գնահատական տալը, ես համբերատարորեն լռում եմ և պարզապես հույս ունեմ, որ մի օր նրանց փոխարեն կգան իսկապես վարչարար, ակտիվ գործունեություն ծավալող ղեկավարներ, որոնք բուհական համակարգը կհանեն այս վիճակից»։ Ինչ վերաբերում է գրագողությանը՝ Սմբատ Գոգյանը վերահաստատեց, որ սրա դեմ պայքարը ԲՈԿ-ի անմիջական պարտականությունների մեջ է, որովհետև, եթե իրենք թողնում են, որ գիտական կառույցներում լինեն գրագող ղեկավարներ, ապա ԲՈԿ-ն ինչպե՞ս կարող է բեկանել ատենախոսությունները, որոնց մեջ կա գրագողություն․ «Մինչդեռ մենք անդրադառնում ենք այն դեպքերին, որոնք բարձրաձայնել է հանրությունը, և կոնկրետ ունենք վարչապետի անունից հանձնարարական։ Ե՛վ Ռուբեն Հայրապետյանի, և՛ Դիանա Գալոյանի, և՛ Գագիկ Գալստյանի դեպքում մենք ունեցել ենք վարչապետից նախարարությանն ուղղված հանձնարարություն, որոնց էլ նախարարությունը ընթացք է տվել։ Կոնկրետ Հայրապետյանի և Գալստյանի դեպքում գրությունները մակագրվել են ԲՈԿ-ին, իսկ Գալոյանի դեպքում նախարարության ռեսուրսներով է այդ ամենն իրականացվել։ Արդեն երեք ամիս է՝ բարձրաձայնել եմ մի խնդիր, բայց ոչ մեկից դեռ պատասխան չեմ ստացել, թե արդյոք նորմա՞լ է, որ մարդու դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողովում ներգրավված են թեկնածուականի գիտական ղեկավարը, նրա մենագրության համահեղինակը և այդ պահին նրա հետ գրանտային, համատեղ ֆինանսական գործունեություն ծավալող թիմի անդամը։ Այս հարցերի պատասխանը չունեմ, դա իհարկե գիտական էթիկայի խնդիր է, և ԲՈԿ-ը հետևում է գիտական էթիկայի կանոններին»։  Այն հարցին, թե արդյոք Գոգյանը հանդիպե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԲՈԿ նախագահը պատասխանեց․  «Մայիսի 14-ին, երբ ես աշխատանքից ազատման դիմում գրեցի, վարչապետին շնորհակալություն էի հայտնել գրության մեջ և խնդրել էի ազատել ինձ աշխատանքից, որովհետև նախարարության հետ կան բովանդակային հակասություններ, որոնք գնալով խորանում են։ Ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր, որ վարչապետն ինձ հրավիրեց իր մոտ հանդիպման, զրուցեցինք և պայմանավորվել էինք մանրամասների մասին չխոսել և ես իմ խոստումը պահել եմ, բայց վերջում նա ասաց, որ իմ ազատման դիմումի հրամանի տեքստն իր սեղանին դրած է, սակայն նա այն չի ստորագրի, կուսումնասիրի խնդիրը և որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս ինձ հետ կհանդիպի։ Բնականաբար, լինելով պատասխանատու անձնավորություն, այս 3 ամիսների ընթացքում ամեն օր եկել եմ աշխատանքի, կատարել եմ իմ պարտականությունները։ Բայց այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է, և այս հարցի հանգուցալուծումը պետք է ստանալ, որպեսզի գիտնականները հասկանան, թե Հայաստանում գիտության և գիտականության զարգացման ինչ ռազմավարություն կա։ Պարբերաբար վարչապետի օգնականների և խորհրդականների միջոցով փորձում եմ հիշեցնել վարչապետին այս հարցի մասին»։ Օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք այս ամենը Գալոյանի հանդեպ ունեցած անձնական վերաբերմունքի դրսևորում չէ՞, Գոգյանը նշեց, որ եթե ունենար անձնավորված վերաբերմունք, չէր գրի ազաման դիմում, որից հետո, քանի որ վարչապետը չի ստորագրում այն, ինչ-որ քայլեր կձեռնարկեր։ «Ես, լինելով բավականաչափ խելամիտ անձնավորություն, հակառակը՝ կկայացնեի իմ որոշումները, հետո նոր կհեռանայի աշխատանքից։ Ես չէի պատկերացնում, որ մայիսի 14-ին, գրելով աշխատանքից ազատման դիմում, շարունակելու եմ աշխատանքի գալ մինչև այս պահը։ Պետք է միայն մի բան փաստել, որ տիկին Գալոյանը որևէ բովնադակային առարկություն չի ունեցել իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ»,- եզրափակեց Գոգյանը։
18:10 - 17 օգոստոսի, 2020
ԲՈԿ-ը գիտական աստիճանից  կզրկեր  նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե  ժամանակ ունենար, իսկ ԿԳՄՍՆ ունեցել է և այդ քայլը չի կատարել․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ-ը գիտական աստիճանից կզրկեր նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե ժամանակ ունենար, իսկ ԿԳՄՍՆ ունեցել է և այդ քայլը չի կատարել․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պատասխանում է կառույցին առնչող մի շարք հարցերի։ Մասնավորապես ԿԳՄՍ նախարարության կողմից տարածված հայտարարությանը, որով ասվում է, որ  ՀՊՏՀ  նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվում է։ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում  մասնավորապես ասաց․  «Այսօր կեսօրին հրապարակվեց հայտարարություն, որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է վարչական բողքները և վերականգնել է Դիանա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանը։ Ես կարիք եմ զգում, որ լուսաբանեմ ձեզ։ Մինչ այս պահը երբեք ուղիղ եթեր չեմ արել, փորձել եմ կատարել իմ գործը և միայն երբեմն ֆեյսբուքյան գրառումների միջոցով եմ որոշ բաներ մեկնաբանել, բայց այժմ կարծում եմ, որ կարիք կա մեկնաբանության։ Շատ մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին այսօր և վերջին մի քանի շաբաթներին, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Ռուբեն Հայրապետյանին՝ դոկտորի գիտական աստիճանից, և ասեմ, որ վարչական վարույթը բավարարող 28 և 34 էջանոց փաստաթղթերի մեջ այդ մասին նույնպես գրված է։ Այսինքն մեկնաբանվում է, որ Սմբատ Գոգյանը  ռեկտորի մի նախկին թեկնածուին արդարացնում է, մյուսին՝ մեղադրում։ Դրանք հերքելու համար, պազապես մի բան կարող եմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը նայող հանձնաժողովի համանախագահն եմ եղել, և ասել ենք, որ կան արտագրություններ։ Մնացածի վերաբերյալ հիմա մի փոքր ավելի մանրամասն, ավելի իրավական մեկնաբանություններ կտամ։ Երբ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը պարզեց, որ Ռուբեն Հայրաետյանի ատենախոսության հետ կապված կան խնդիրներ, դա 2019 թվականի օգոստոսի 23-ն էր, կարծես թե։ Դրանից հետո նախարարությունում այսպես ասած՝ խոսակցություններ էին գնում, որ ԲՈԿ-ը պետք է զրկի Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից, և իրվաբանական վարչությունը ոչ մի հստակ բան չէր ասում։ Ստիպված գրություն պատրաստեցինք, ուղարկեցինք պարոն Արայիկ Հարությունյանին, որն էլ այն ուղարկեց  Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։ Գրությունն ուղարկեցինք դեկտեմբերի 9-ին և  դեկտեմբերի 26-ին պարոն Բադասյանից ստացանք պատասխան, որ ԲՈՀ-ը եղել է վարչական մարմին, նրա բոլոր հրամանները վարչական ակտեր են և ԿԳՄՍՆ-ն, որպես Կրթության և Գիտության նախարարության իրավահաջորդ իրավունք ունի ԲՈՀ-ի և ԲՈԿ-ի բոլոր հրամանները չեղյալ համարել։ Դա նշանակում էր,որ ԿԳՄՍՆ-ն պարտավոր էր վարչական վարույթ հարուցել, ուսումնասիրել գործը և որոշում կայացներ՝ Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից զրկելու  վերաբերյալ, սակայն դա տեղի չունեցավ։ Հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարի կողմից մեկ այլ հարցում ուղարկվեց պարոն Բադասյանին, թե արդյո՞ք ԲՈԿ-ը կարող է չեղյալ համարել իր ակտերը, դրա պատասխանը եկավ փետրվարի 10-ին, որ սկզբունքորեն այո՛, ԲՈԿ-ը նույնպես կարող է չեղյալ համարել ԲՈԿ-ի կայացրած ակտերը։ Արդարադատության  նախարարության կողմից տրված այս պատասխանը ինձ է ուղարկվել փետրվարի 19-ին, իսկ ուղեկցող նամակում պարոն Հարությունյանը ինձ է գրել բառացիորեն հետևյալը՝ «Ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում՝ «Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին օրենքով», սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը»։ Սա ստանալուց հետո, բնականաբար, ուսումնասիրել ենք «Վարչարարության մասին օրենքը», իսկ այնտեղ գրված է, որ խախտումը բացահայտելու դեպքում, որը վարչական որոշումը չեղյալ համարելու հիմք է տալիս՝ վարչական մարմինը պարտավոր է վեց ամսվա ընթացքում հարցուել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։ Կրկնեմ ևս մեկ անգամ, որ այս գրությունը մենք ստացել ենք փետրվարի 19-ի ն և իմացել ենք, որ ԲՈԿ-ը  իրավունք ունի զրկել գիտական աստիճանից։ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության փաստերը հրապարակվել էին օգոստոսի 23-ին, եթե դրան գումարենք 6 ամիս, ստանում ենք փետրվարի 23-ը։ Այսինքն դրա համար ունեցել ենք 4 օր, որոնցից երկուսը եղել են ոչ աշխատանքային։ Բնականաբար այդ երկու օրում հնարավոր չէր լինի հարուցել վարչական վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։ Այդ պատճառով ԲՈԿ-ը դա չկարողացավ անել, իսկ դեկտեմեբրի 26-ից ԿԳՄՍՆ-ն գիտեր, որ որպես ԲՈԿ-ի վերադաս մարմին կարող էր և պարտավոր էր նույնիսկ նախաձեռնել այդ քայլերը, բայց դա չի կատարել։ Ինչո՞ւ, որովհետև իմ կարծիքով այդտեղ կային մարդիկ, ովքեր հասկանում էին, որ այս շղթայաձև պրոցեսը կարող է ջարդվել շատ այլ մարդկանց վրա և միգուցե որոշ մանրամասներ նրանք չեն էլ  հայտնել նախարարին և երկրորդ գրությունն են ուղարկել պարոն Բադասյանին, և փորձել էին ցայտնոտային  իրավիճակում դնել  ԲՈԿ-ին, որպեսզի  մենք կատարեինք սխալ որոշում, սակայն մենք դա չարեցինք։ Այդ գրությունը ստանալուց հետո ԲՈԿ-ը փետրվարի 26-ին նամակ է ուղարկել նախարարին, խնդրելով՝ կազմակերպել նախարարի, աշխատակազմի ղեկավարի, իմ, գիտության կոմիտեի նախագահի, համապատասխան ոլորտը կարգավորող փոխնախարարի և իրավաբանական վարչության պետի հետ, որպեսզի կարողանայինք ուսումնասիրել բոլոր մանրամասները, որոնք թույլ կտային բոլոր վարչական վարույթներն իրականացնել հավուր պատշաճի և գրագետ կերպով։ Տեղյակ եմ պահում ձեզ, որ փետրվարի 26-ի մեր նամակը մակագրվել է Գրիշա Թամրազյանին և առ այսօր ո՛չ մերժվել էայդ հանդիպման իրականացումը, ո՛չ էլ այն տեղի է ունեցել։ Այսինքն, եթե այդ գրությանն ընթացք տրվեր, ապա մարտ- ապրիլ ամիսներին կարելի էր ամեն ինչը կազմակերպել և սկսել գիտական աստիճաններից զրկելու պրոցեսը, բայց, քանի որ ԿԳՄՍՆ համապատասխան աշխատողները, այդ թվում իրավաբանական վարչությունը, փոխնախարարը չեն ձեռնարկել, հետևաբար այդ պրոցեսը չի գնացել։ Երբ Ռուբեն Հայրապետյանին աստիճանից զրկելու ժամկետը տեսականորեն լրացել էր փետրվարի 23-ին, դրանից հետո միայն դատական կարգով, միայն դատարանների միջոցով կարող էր  այդ գործընթացը տեղի ունենալ, ԲՈԿ-ը կենտրոնացավ  հաջորդ ակտիվ դեպքին՝ դա Դիանա Գալոյանի դեպքն էր, ուրիշ այլ դեպքեր, երբ եղել են 2018-2019 թվականներին, դրանց ժամկետն անցել է և անցել է այն պատճառով, որ այդ ժամանակ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունը չի կարողացել հստակ պատասխան տալ այդ հարցին և գիտական աստիճանից զրկելու հնարավորության մասին միակ պատասխանը ստացվել է 2019 թվականի դեկտեմբերին, երբ հարցում ենք ուղարկել պարոն Բադասյանին։ Սա այն է ինչ կարող ենք ասել այն հարցի հետ կապված, այսինքն այն հիմքը,  թե Դիանա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանը վերականգնվել է մասնավորապես այն պատճառով, որ ԲՈԿ-ը խտրական է վերաբերվել իր անձի հանդեպ, ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ ԲՈԿ-ը կզրկեր Ռուբեն Հայրապետյանին նույնպես, եթե ունենար այդ ժամանակը, սակայն ԲՈԿ-ն այդ ժամանակը չի ունեցել, իսկ ԿԳՄՍՆ-ն ունեցել է և այդ քայլը չի կատարել»։
17:01 - 17 օգոստոսի, 2020
«Գոգյանը պատասխանատվության կենթարկվի ինքնիրավչության համար». Դիանա Գալոյանը կդիմի դատարան |news.am|

«Գոգյանը պատասխանատվության կենթարկվի ինքնիրավչության համար». Դիանա Գալոյանը կդիմի դատարան |news.am|

news.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ գոգյանի հրամանին, որով անվավեր է ճանաչվել իր տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: «Երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ես արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն: Նա, մինչեւ վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքները ունենալը, իրավունք չուներ այդ նիստն անելու: Ես, իհարկե, նորից առաջինը վերադասության կարգով, երկրորդը, վարչական դատարանում կբողոքարկեմ, բայց Գոգյանը նաեւ պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքը ասում է, որ եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, մինչեւ կլինեին արդյունքները նախարարության կողմից»,-ասաց նա: Գալոյանի խոսքով, Սմբատ Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվել, ինքը վստահ է, որ իր բողոքի արդյունքները դրական են լինելու, ինքը պահպանելու է գիտական աստիճանն ու կոչումը: «Կարծում եմ՝ ինքներդ էլ նկատում եք, որ մի օր առաջ փորձում են ռեկտորի մրցույթի վրա կանլանք դնել, մրցույթից մեկ օր առաջ վարչական վարույթ են բացում: Տեսան դատարանը վարչական կալանքը հանում է, էսօր մրցույթի ժամանակ զրկում են: Նախ իր կայացրած որոշումն ուժի մեջ է մտնելու ինձ առձեռն տեղեկացնելուց հետո հաջորդ օրը, այսինքն ես այս պահին շարունակում եմ ունենալ իմ կոչումն ու գիտական աստիճանը: Ես պարոն գոգյանին համապատասխան պատասխանատվության կենթարկեմ, որովհետեւ նա շարունակել է ինքնիրավչություն իրականացնել»,-ասաց նախկին ռեկտորը:
16:59 - 17 հուլիսի, 2020
ԲՈԿ-ը Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել |civilnet.am|

ԲՈԿ-ը Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել |civilnet.am|

civilnet.am: ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն ՀՀ Պպետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել։ Կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հուլիսի 9-ին հրաման է ստորագրել՝ Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ։  Այս հարցով հուլիսի 16-ին հրավիրվել են լսումներ։ Ըստ հրամանի՝ Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին, սակայն 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող և եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրել է, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։  Դիանա Գալոյանի ատենախոսության թեմայի շուրջ աղմուկը պատճառ դարձավ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացնի։ Վերջինս խոսել էր հովանավորչության մասին՝ ակնարկելով, որ Դիանա Գալոյանին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Վարչապետը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմումը դեռ չի ստորագրել։ 
16:42 - 14 հուլիսի, 2020
ՀՊՏՀ ռեկտորը դիմել է նախարարին՝ իր լիազորությունները դադարեցնելու համար. մասնակցելու է ռեկտորի մրցույթին |armtimes.com|

ՀՊՏՀ ռեկտորը դիմել է նախարարին՝ իր լիազորությունները դադարեցնելու համար. մասնակցելու է ռեկտորի մրցույթին |armtimes.com|

armtimes.com: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, որ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, որպեսզի շահարկումներին վերջ տալու համար մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին: Գալոյանը մասնավորապես գրել է. «Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներԻնչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը։ Այս ամիսների արդյունավետ աշխատանքի համար ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, իմ շատ սիրելի ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին, գործընկեր կազմակերպություններին: Վերջին ամիսները բոլորիս համար ծանր փորձության ամիսներ էին, բայց մենք միասնաբար հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Վստահ եմ՝ դեռ երկար ենք աշխատալու միասին՝ լինելով ՀՊՏՀ առաջընթացի ականատեսը։ Առո՛ղջ եղեք»: Հիշեցնենք՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել: Իր որոշումը նա պատճառաբանել էր նաեւ արժեքային այս տարբերությամբ, երբ մի դեպքում ատենախոսության հետ կապված խնդիրները վճռորոշ են դառնում, ինչպես դա եղավ նշված բուհի նախորդ ռեկտորի պաշտոնակատարի պարագայում, մյուս դեպքում անտեսվում են: Խոսքը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի մասին էր: Գոգյանի ազատման դիմում գրելու պատճառների մասին հայտարարություններից հետո մայիսի 25-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստը էր հրավիրել, որը տեղի էր ունեցել դռնփակ։ Գոգյանի ազատման դիմումին հաջորդած աղմկահարույց իրադարձություններից հետո ԿԳՄՍ նախարարն իր ֆեյսբուքյան էջի լայվի ժամանակ հորդորեց ռեկտորին եւս ազատվել պաշտոնից եւ մասնակցել մրցույթի:
12:37 - 29 հունիսի, 2020
Հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր նախարարի կողմից․ գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ․ Սմբատ Գոգյան

Հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր նախարարի կողմից․ գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ․ Սմբատ Գոգյան

Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ լրագրողները շատ են հարցնում` իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ, կարիք կա պարզաբանման։ Երբ նախարար պարոն Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական կոմիտեն ինձ հրավիրեց ցուցմունք տալու, հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր: Նախարարի կողմից։ Գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ, եթե պարզվեր սուտ մատնության հանցակազմը։ Քննիչի բոլոր հարցերին պատասխանել եմ, ու քննիչը վերջում գործը կարճել է, ինչը ես ընկալում եմ որպես իմ ներկայացրած փաստերի ճշմարտացիության ամրագրում, իսկ քննիչն ասում է. «Հարգելինե՛րս, այս հարցը ես քրեաիրավական դաշտում չեմ դիտարկում, գնացե՛ք աշխատանքային ռեժիմով հարցը լուծեք»։ Բնականաբար, քննիչը գիտնական կամ կրթության/գիտության կառավարիչ չէ։ Հենց աշխատանքային հարաբերություններում էլ կարևոր են արժեքային ու մասնագիտական որակները, որոնց մասին էլ ես ի սկզբանե խոսել եմ։ Պատկերի ամբողջական պարզության համար ներկայացնեմ քննիչի որոշումից մի հատված։ 1) Առաջին պարբերությամբ քննիչը փաստում է, որ փոխկապակցված անձանց առկայությունը հանձնաժողովում չի համարում պաշտոնական քրեորեն պատժելի, առավել ևս որ հանձնաժողովն ամբողջությամբ չի հերքել արտագրության դեպքերը։ Նշեմ, որ գործի մեջ ցուցմունք կա (այլ անձի կողմից), որ հանձնաժողովը սկզբնական եզրակացությամբ հերքել է արտագրության հանգամանքն ընդհանրապես, սակայն մամուլում մամուլում բարձրացված աղմուկից հետո որոշ չափով փոխվել է։ Կոնկրետ ինձ համար սա անթույլատրելի պրակտիկա է։ 2) Գործ չհարուցելու հիմնավորման երկրորդ պարբերության ձևակերպումը զուտ իրավական է, ու կրկին արժեքային հարց է, մենք նորմա՞լ ենք համարում գրագող ռեկտոր ունենալու փաստը, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը հստակ պետք է ձևակերպի կրթության և գիտության գծով ռազմավարություն մշակող մարմինը՝ ամենաբարձր մակարդակով։ Այս հարցին քննիչը չի կարող պատասխանել։ 3) Երրորդ պարբերությունը չեմ մեկնաբանի, իսկ չորրորդ և հինգերորդ պարբերություններն ընդհանրապես կապ չունեն թեմայի հետ։ Շատ ուրախ եմ, որ կոլեկտիվն աջակցում է իր ղեկավարին, բայց դա իմ ու քննիչի գործը չէ։ Նման օրինակներ բազմաթիվ են թե՛ կրթական, թե՛ առողջապահական, թե՛ դատական համակարգերում: Ընդ որում, տվյալ միջավայրը հաճախ լինում է անառողջ, երբեմն` թունավոր։ Արժեք ու միտք ստեղծելը բարդ գործ է, բայց ստեղծելու համար պարտադիր պայման է սեփական արժեքներիդ չդավաճանելը։ Հետհեղափոխական շունչը վճռական էր, սկզբնական փուլում` անզիջում, ինչի արդյունքում որոշ մարդիկ թողեցին իրենց պաշտոնները, և չպետք է թույլ տանք` այդ շունչը մարի կոնկրետ մարդու անձնական շահերին բախվելիս»:
14:28 - 25 հունիսի, 2020
Գոգյանի հայտարարությունից հետո ԿԳՄՍ նախարարի տված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է
 |armtimes.com|

Գոգյանի հայտարարությունից հետո ԿԳՄՍ նախարարի տված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում որոշվել է քրեական գործ չհարուցել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդման հիման վրա: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը Հայկական ժամանակին ասել է, որ քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նախարար Արայիկ Հարությունյանը հաղորդում էր տվել ֆեյսբուքյան լայվի միջոցով, որի առիթը բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությունն էր, թե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որի ատենախոսության մեջ հայտնաբերվել են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, շարունակում է պաշտոնավարել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հովանավորության շնորհիվ: Նախարարն ընդգծել էր, թե իր հաղորդումից հետո իրավապահները կպարզեն՝ իսկապես գործ ունենք հովանավորչությա՞ն, թե՞ զրպարտության հետ:
20:27 - 11 հունիսի, 2020