tert.am: Սամվել Գոգյանը միամիտ մոտեցում համարեց մարդկանց էնտուզիազմի, հայրենասիրության վրա հույսը դնելը, որ չարտագաղթեն:
Դա մեր ազգային ողբերգությունն է և անվտանգության խնդիր է: Այս մասին ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանը` անդրադառնալով ուղեղների արտահոսքի խնդրին:
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ձևակերպել, որ եթե խելոքները չգնան, իշխանություն կփոխվի:
«Այդ խնդիրը միշտ էլ եղել է օրհասական, բայց դրա լուծման համար կտրուկ քայլեր երբեք չեն ձեռնարկվել»,- ասաց Գոգյանը՝ նշելով, որ խելացի, կրթված մարդու արագաղթելու միակ պատճառն այն չէ, որ նա գնում է շատ աշխատելու, քանի որ շատ աշխատում, շատ էլ ծախսում է, այլ ընդհանուր իր ապագայի պատկերացումերը և ինքնաիրացման մակարդակն է խնդիրը, ինչի համար և գնում է:
«Լինենք անկեղծ, որ Հայաստանում շատ ոլորտներում աշխատանքի որակը և աշխատուժի պահանջարկը այնքան ցածր են, որ մարդիկ չեն էլ կարող իրենց իրացնել, և բնական է, որ այլ երկրների գրավիչ պայմանների դեպքում որոշում են գնալ»,- ասաց նա:
comment.count (0)