Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ արդեն սկսվել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանը։
Ռազմավարական նշանակություն ունեցող, Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 10 կմ-ն Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի:
Նշվում է, որ այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար։
comment.count (0)