ՀԱՊԿ-ը մտադիր է զարգացնել իր խաղաղապահ ներուժը. Ստանիսլավ Զաս
 |tert.am|
20:14 - 02 դեկտեմբերի, 2020

ՀԱՊԿ-ը մտադիր է զարգացնել իր խաղաղապահ ներուժը. Ստանիսլավ Զաս |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր է զարգացնել իր խաղաղապահ ներուժը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ավարտին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Այսօր մեր գործունեության համար մի շարք կարևոր փաստաթղթեր են ստորագրվել տարբեր ոլորտներում: Դրանք փաստաթղթեր են մեր խաղաղապահ ներուժի զարգացման և ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալուն ուղղված հետագա քայլերի մասին»,- ասել է Զասը:

Նրա խոսքով՝ երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կմիանան ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցող գործողություններին:  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել