Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ հայտնում է հերթական գործընկերային ծրագրի մասին՝ ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։
Շնորհակալ ենք Stone Development ընկերությանը, հատուկ շնորհակալություն Ակիմ Պողոսյանին և Ելենա Կոժեմյակինային՝ պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։
Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև կարևոր ռազմավարական նշանակություն ունի։
Նկարում բժշկական կենտրոնի նախագիծն է։
comment.count (0)