ՀԱՊԿ երկրներն ընդգծել են արտասահմանյան ահաբեկիչ-գրոհայինների վտանգը |hetq.am|
11:20 - 03 դեկտեմբերի, 2020

ՀԱՊԿ երկրներն ընդգծել են արտասահմանյան ահաբեկիչ-գրոհայինների վտանգը |hetq.am|

hetq.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներն ընդգծել են արտասահմանյան ահաբեկիչ-գրոհայինների վտանգը, որոնք վերադառնում են Մերձավոր Արևելքից։ Կազմակերպության անդամ պետությունները պայմանավորվել են իրականացնել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։ Այդ մասին գրում է «РИА-Новости»-ն՝ հղում անելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 2-ին առցանց ֆորմատով, որը նախագահել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հռչակագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայք էջում։ «Անդամ պետությունները Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ընդգծում են օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների սպառնալիքը, որոնք վերադառնում են ելքի երկրներ:

Անդամ պետությունները աշխատանքներ կիրականացնեն տվյալ կատեգորիայի անձանց և նրանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ, կշարունակեն համագործակցությունը իրավասու գերատեսչությունների գծով»,- նշվում է հռչակագրի մեջ։

ՀԱՊԿ անդամ պետությունները նաև պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու միացյալ քայլերը միջազգային ահաբեկչության հակազդման գործընթացում։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել