Դատախազությունը բողոքարկել է Միհրան Հակոբյանի, Արթուր Դանիելյանի ու ևս 9 անձի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու` դատարանների որոշումները |hetq.am|
20:04 - 04 դեկտեմբերի, 2020

Դատախազությունը բողոքարկել է Միհրան Հակոբյանի, Արթուր Դանիելյանի ու ևս 9 անձի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու` դատարանների որոշումները |hetq.am|

hetq.am: Դատախազությունը բողոքարկել է նոյեմբերի 19-ին և 20-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու գործով 11 անձանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ դատարանների որոշումները։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշված գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։ Վերջիններս ձերբակալված են եղել, ապա ազատ են արձակվել, քանի որ նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ։

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել