Կադաստրի կոմիտեում կնվազեցվեն որոշ ծառայությունների մատուցման սակագները |armenpress.am|
11:26 - 09 դեկտեմբերի, 2020

Կադաստրի կոմիտեում կնվազեցվեն որոշ ծառայությունների մատուցման սակագները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը:

«Նախագծով նախատեսվող փոփոխությունները բխում են կադաստրի համակարգում իրականացվող համակարգային բարեփոխումներից և ուղղված են հստակեցնելու քաղաքացիների համար պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը, թեթևացնելու վարչարարությունը, նվազեցնելու՝ ինչպես պետական պաշտոն և քաղաքացի անմիջական շփումը, այնպես էլ որոշ ծառայությունների մատուցման սակագները»,- նախագծի քննարկման ընթացքում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը:

Օրենքի նախագծով սակագների փոփոխություններ են նախատեսվում գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու և այլ ծառայություններում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 82 «կողմ» ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել