Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը
12:12 - 06 մայիսի, 2024

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է Մոսկվա՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ»:

Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվել էին մարտի 17-ին, ձայների մեծամասնությամբ հաղթել էր Վլադիմիր Պուտինը:

Մայիսի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել