ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
21:02 - 09 դեկտեմբերի, 2020

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը տեսակապի ձևաչափով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 88-րդ նիստին։

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակներում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող արդիական հարցերի շուրջ:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էին ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործման կանխարգելմանը և կանխմանն ուղղված համագործակցության համաձայնագրի մասին, մինչև 2025 թ․ ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետություններում տրանսպորտային միջոցների համար որպես շարժիչային վառելանյութ բնական գազի օգտագործումը զարգացնելուն և խթանելուն ուղղված միջոցառումների մասին ԱՊՀ ՏԽ որոշումների նախագծերը։

Քննարկեցին նաև առողջապահության և ապահովագրության ոլորտում համատեղ հետազոտությունների իրագործման ծրագրերը, նորարարական գործունեության բնագավառում արդի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիներին առնչվող հարցեր։

Նիստի արդյունքներով տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական և մեքենաշինության բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ տասնյակից ավելի որոշումներ ընդունվեցին։

Անդրադարձ կատարվեց նաև կազմակերպչական բնույթի, մասնավորապես՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 89-րդ նիստը 2021 թ․ մարտի 12-ին Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել