Անձնական մոտեցում էր, ես իրեն եկեղեցուց դուրս չեմ հրավիրել․ Տեր Հայրը՝ Փաշինյանի հետ միջադեպի մասին |news.am|
15:16 - 21 դեկտեմբերի, 2020

Անձնական մոտեցում էր, ես իրեն եկեղեցուց դուրս չեմ հրավիրել․ Տեր Հայրը՝ Փաշինյանի հետ միջադեպի մասին |news.am|

news.am: Ես Նիկոլ Փաշինյանին եկեղեցուց դուրս չեմ հրավիրել, ինքը դուրս էր գալիս. ես իրեն անձնական բան եմ ասել, որն իրեն էր վերաբերում։, նա ինձ շատ հանգիստ արձագանքեց։ Այս մասին ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը, ով ավելի վաղ եկեղեցի այցելած վարչապետի ձեռքն օդում էր թողել՝ հրաժարվելով սեղմել այն։

Թե ինչո՞ւ է նման կերպ արձագանքել Նիկոլ Փաշինյանին, Տեր Հայրը այդ որակում է անձնական մոտեցում, որը պայմանավորված է վերջին օրերին Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման հետ կապված գործընթացներով։

Մեր խնդրանքին, թե ի՞նչ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, Տեր Պարգեւ Զեյնալյանը չցանկացավ փակագծերը բացել, միայն փոխանցեց, որ իր խոսքի իմաստը եղել է այն, որ նա սպասի Աստծո դատաստանին։

Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իրավապահները խուզարկում են իր տունը, Տեր Հայրն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ լուրերից։

Քահանայի եւ վարչապետի միջեւ այսօր՝ ավելի վաղ տեղի ունեցած միջադեպից հետո, որոշ քաղաքացիներ գնացել են եկեղեցի, եւ փորձել հաշիվներ պարզել քահանայի հետ, պատճառաբանելով, որ նա իրավունք չուներ վարչապետի հետ նման կերպ վարվել։

Տեր Պարգեւ Զեյնալյանն ասաց, որ ինքն այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, եւ այդտեղ հավաքված քաղաքացիներ չկան։ Նրանք եկեղեցու տարածքում են եղել այն ժամանակ, երբ քահանան  հուղարկավորությանը է մասնակցելիս եղել։

«Այստեղ վիճակը հիմա շատ է լավ է, նորմալ»,- հավելեց Տեր Հայրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել