ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ  |armenpress.am|
10:13 - 22 դեկտեմբերի, 2020

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից միայն Հայաստանն է 2020-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցել բեռնափոխադրման ծավալների աճ, որը  կազմել է 3,5% և հասել 12,3 մլն տոննայի։ Ընդ որում, աճել են խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրման ծավալները, նվազում է գրանցվել միայն օդային տրանսպորտի պարագայում։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքը։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի բեռնափոխադրումների ծավալը այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 9 մլրդ 956,6 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 7,3%-ով։ 

Ընդ որում, Բելառուսի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 331,6 մլն տոննա և 7,5% նվազում։ Ղազախստանի բեռնափոխադրումների ծավալները ներառել են առևտրային փոխադրումներով զբաղվող անհատ ձեռներեցների կողմից փոխադրումները ևս. այս երկրի տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 206,9 մլն տոննա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 7,1%-ով։ Ղրղզստանի բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 21,1 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 23,1%-ով, իսկ Ռուսաստանի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 6 մլրդ 384,7 մլն տոննա և 7,3%։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել