Գառնիկ Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
09:54 - 23 դեկտեմբերի, 2020

Գառնիկ Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Գառնիկ Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ.

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել