Քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը. աշխատանքային խումբը կհամալրվի փորձագետներով
15:37 - 25 դեկտեմբերի, 2020

Քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը. աշխատանքային խումբը կհամալրվի փորձագետներով

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի անդամներին: Քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը:

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել գործընթացի իրականացման առաջարկներ և դիտողություններ: Քննարկվել են աշխատանքային խումբը փորձագետներով համալրելու, պահանջվող չափանիշները հստակեցնելու, հաղթողին ընտրելու ձևաչափը որոշելու, ժամկետներ սահմանելու և մրցույթի անցկացման կարգին վերաբերող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել