Ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած համարվելու ժամկետները կրճատվեցին |hetq.am|
16:51 - 29 դեկտեմբերի, 2020

Ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած համարվելու ժամկետները կրճատվեցին |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է կրճատել մարտական գործողությունների հետևանքով անհետ կորած համարվելու ժամկետները:

Ըստ փոփոխությունների` ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:

Հիշեցնենք, որ անհետ կորած համարվող քաղաքացու ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից կարող է հատուցում ստանալ միայն վերջինիս` դատական կարգով անհետ կորած ճանաչվելու պարագայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել