Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության օրենքում լրացում կատարվեց |1lurer.am|
17:48 - 29 դեկտեմբերի, 2020

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության օրենքում լրացում կատարվեց |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Կողմ քվեարկեց 77 պատգամավոր:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանի խոսքով՝ առաջարկվում է օրենքի 5-րդ հոդվածում նոր բովանդակություն լրացնել՝ համաձայն որի պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել