1lurer.am: ՄԱԿ-ը, 75-ամյակի կապակցությամբ, մեկամյա խորհրդակցության վերաբերյալ վերջնական զեկույց է հրապարակել: Կլիմայի, առողջապահության և աշխատանքի մտավախությունների ֆոնին՝ ՄԱԿ-ը միանգամայն լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ:
Վերջին 12 ամիսների ընթացքում ՄԱԿ-ը հարցումներ է անցկացրել ամբողջ աշխարհում՝ մարդկանց հույսերի, ապագայի հանդեպ մտավախությունների, սպասումների, միջազգային համագործակցության գաղափարների վերաբերյալ:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ այս թեմաների շուրջ հարցումների ժամանակ արձանագրվել է միասնականություն սերունդների, կրոնների, սոցիալական, կրթական ու քաղաքական տարբեր խավերի շրջանում:
ՄԱԿ-ի հարցումներին մասնակցել է 193 երկրի 1.5 մլն քաղաքացի: Սա ՄԱԿ-ի ամենահավակնոտ ծրագրերից մեկն է:
Շատերին առավելապես մտահոգում է բնապահպանական ու կլիմայական աղետը՝ անկախ տարեթվից, քաղաքական ուղղվածությունից: Սա համամարդկային աղետ է: Հարցվածների 49 տոկոսը մարդկության համար լավ ապագա են սպասում 2045-ին, իսկ 32 տոկոսը հոռետեսորեն է տրամադրված: 97 տոկոսը վստահ է, որ միջազգային գործակցությունը շատ կարևոր է համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու գործում:
ՄԱԿ-ի նախաձեռնությամբ հնարավոր կլինի ավելի լավ հասկանալ ապագայի հանդեպ մարդկանց հույսերն ու մտավախությունները՝ պատկերացնելով բոլոր մարդկանց ապագայի ցանկություններն ու իրականացնելով նրանց գաղափարները՝ հնարավոր կլինի կառուցել ավելի լավ և կայուն աշխարհ բոլորի համար:
comment.count (0)