«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց ևս 3 շաբաթով |1lurer.am|
13:15 - 13 հունվարի, 2021

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց ևս 3 շաբաթով |1lurer.am|

1lurer.am: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հետաձգվեց Կառավարության ներկայացրած՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումը: 

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ իր և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել ևս երեք շաբաթով հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ թե՛ նախարարությունը, թե՛ հանձնաժողովը դեռևս մեծ ծավալի աշխատանք են կատարում նախագծի վրա: «Այս հարցում ավելորդ շտապողականության անհրաժեշտություն չունենք, այն մայր օրենք է, շատ կարևոր օրենք, ուստի ինքս խնդրել եմ հիմնական զեկուցողի բացակայության հիմքով նախագծի քննարկումը հետաձգել և այն ընդգրկել հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում»,- ասաց հանձնաժողովի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել