ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը
 |1lurer.am|
14:19 - 05 դեկտեմբերի, 2023

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի  թափուր պաշտոնում: Հակոբյանի թեկնածությունը քննարկվել է նաև հանձնաժողովում»,- թեկնածուին ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Հակոբյանը սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, զբաղվել հետազոտական աշխատանքներով, հրապարակել 50-ից ավելի գիտական և գրախոսական հոդվածներ: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2012-ից «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիրն է:

«Վստահ եմ, որ տիկին Հակոբյանը բարեխղճորեն կկատարի իր աշխատանքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, կոչ եմ անում ԱԺ բոլոր խմբակցություններին՝ կողմ քվեարկել տիկին Հակոբյանի թեկնածությանը»,- նշեց Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել