Լողավազանի ջուրն արդեն իսկ դատարկվել է, ապամոնտաժումն ընթացքի մեջ է․ Արագածոտնի մարզպետ
18:02 - 04 հուլիսի, 2019

Լողավազանի ջուրն արդեն իսկ դատարկվել է, ապամոնտաժումն ընթացքի մեջ է․ Արագածոտնի մարզպետ

անդրադարձել է Օշականի կամրջի մոտ տեղադրված լողավազանի շուրջ բարձրացված աղմուկին ու ապամոնտաժմանն ուղղված քայլերին։

Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը իմ կողմից տրվել է հանձնարարական խնդիրը ուսումնասիրելու և դրան լուծում տալու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ անդրադառնալով Օշականի կամրջի մոտ տեղադրված լողավազանի շուրջ բարձրացված աղմուկին։

«Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը և տարածքը բերել նախկին տեսքին:

Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից լողավազանը տարածքում տեղադրվել է ինքնակամ, դրա տեղադրման վերաբերյալ համայնքի կողմից տրված թույլտվություն առկա չէ և պարտավորվել է սեղմ ժամկետում ապամոնտաժել փչովի ժամանակավոր լողավազանը և ապահովել տարածքի նախկին տեսքը:

Արդեն իսկ լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է:
Տարածքը նախկին տեսքին բերելու համար մարզպետարանի կողմից վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը»,-ասված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել