Իրանը կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ է ներկայացրել |tert.am|
18:08 - 07 փետրվարի, 2021

Իրանը կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ է ներկայացրել |tert.am|

tert.am: Իրանական «Ռազի» պատվաստանյութի  և շիճուկի հետազոտական ինստիտուտը ներկայացրել է իր առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ, որն ստացել էRazi Covo-Pars անվանումը:

Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվել է դեղամիջոցը, ներկա է եղել երկրի գյուղատնտեսության նախարար Քազեմ Խավազին, որը շնորհավորել է իր ժողովրդին նոր գիտական ձեռքբերման առթիվ:

«Պատվաստանյութը ստեղծվել է իրանցի բժիշկների, դեղագետների, անասբաբույժների և քիմիկոսների հատուկ խմբի կողմից և ամբողջովին համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին: Հուսով ենք հաջողությամբ ավարտել կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերը, որոնք կմեկնարկեն վաղը»,- ասել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել