Պետական դավաճանության համար կսահմանվի 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|
17:03 - 11 փետրվարի, 2021

Պետական դավաճանության համար կսահմանվի 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար նախատեսվող պատժաչափը:

Պատգամավորներն առաջարկում են, որ պետական դավաճանության համար սահմանվի 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարվա ազատազրկում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկեց հետադարձ ուժ տալ օրինագծին: Նախագծի հիմնական զեկուցող Սերգեյ Ատոմյանն էլ պատասխանեց, որ այն ունի վատթարացնող նորմ, ուստի չի կարող ունենալ հետադարձ ուժ:

Նախագիծն ընդունվեց 109 կողմ, 1 դեմ, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել