Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ գործող փոխխոսնակ։ Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին։ 1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը, 2003 թվականին Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005 թվականին նույն համալսարանի մագիստրատուրան, 2010թ-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:  2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում: 

1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ, 2004-2009թթ-ին ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր: 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ: 2007-2009թթ. եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2009թ.-ից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ: 2004-2011թթ. եղել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2011 թվականից պատվավոր նախագահ է, 2014-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:

 2012-2015թթ. եղել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2019 թվականի հունվարի 15-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

ԱԺ փոխնախագահն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

ԱԺ փոխնախագահն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Կողմերը կարեւորել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ է վկատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ, եւ խաղաղություն կհաստատվի: Բուլղարիայի դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ հույս հայտնելով, որ երկխոսությունը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Վահե Էնֆիաջյանը բարձրացրել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգեւոր կոթողների պահպանության հարցը: Նա այս առումով կարեւորել է միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքը եւ գործուն քայլերը: Դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրներն արդարացի լուծում կստանան: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա հատկապես ընդգծել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում: Զրուցակիցները փաստել են գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, տրանսպորտի ոլորտներում համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը՝ փաստելով, որ չօգտագործված մեծ ներուժ կա:
16:00 - 11 մայիսի, 2021
Պետական դավաճանության համար կսահմանվի 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

Պետական դավաճանության համար կսահմանվի 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար նախատեսվող պատժաչափը: Պատգամավորներն առաջարկում են, որ պետական դավաճանության համար սահմանվի 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարվա ազատազրկում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկեց հետադարձ ուժ տալ օրինագծին: Նախագծի հիմնական զեկուցող Սերգեյ Ատոմյանն էլ պատասխանեց, որ այն ունի վատթարացնող նորմ, ուստի չի կարող ունենալ հետադարձ ուժ: Նախագիծն ընդունվեց 109 կողմ, 1 դեմ, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ:
17:03 - 11 փետրվարի, 2021
ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար պատժաչափը |armenpress.am|

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար պատժաչափը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափերը: Նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը: «Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը և կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարեկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև մի շարք այլ դեպքերը, այսինքն՝ պետական դավաճանության ու լրտեսության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, և, բնականաբար, ամենածանր հանցանքը պետք է ունենա ամենածանր պատիժը: «Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու փիլիսոփայությունը հենց այս համատեքստում է»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
15:41 - 11 փետրվարի, 2021
ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|

ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական դավաճանության, լրտեսության, թշնամու կողմը անցնելու, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու համար սահմանված պատժաչափերը խստացնել: ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ նախաձեռնությունը վերաբերում է պետական դավաճանություն և լրտեսություն իրականացրած անձանց համար սահմանված պատժաչափերի խստացմանը: Պատգամավորը սկզբում առաջարկեց. «Քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետ, մենք առաջարկում ենք այն փոխարինել 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»: Էնֆիաջյանի խոսքով՝ հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ իրենք նկատել են՝ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում, թե տեղի են ունեցել դավաճանության դեպքեր: «Այս խնդրի հետ կապված ուսումնասիրություններ ենք իրականացրել, նաև գրություններ եմ ուղարկել, ինձ համար կարևոր է եղել ԵՊՀ-ի իրավաբանների կարծիքը, Փաստաբանների պալատի անդամների կարծիքը, ԳԱԱ-ի կարծիքը, լայնածավալ աշխատանք է իրականացվել»,-ասաց Էնֆիաջյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց՝ իր կարծիքով ևս այս հանցանքի պարագայում պետք է նախատեսված լինի ցմահ ազատազրկում: Սակայն հանձնաժողովը քննարկումներից հետո  առաջարկեց, որ պետական դավաճանության պարագայում նախատեսվի 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ՝ ցմահ ազատազրկում: Հանձնաժողովն առաջարկել է նաև լրտեսության մասով պատժաչափի ստորին շեմը 15-ից իջեցնել 12 տարի: Էնֆիաջյանի համար առաջարկներն ընդունել էին: Լրամշակված նախագիծը քվեարկությամբ միաձայն ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստերի օրակարգում:
12:04 - 04 փետրվարի, 2021
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ. քննարկվել է գերիների անվտանգ վերադարձի հարցը

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ. քննարկվել է գերիների անվտանգ վերադարձի հարցը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում եւ շնորհակալություն է հայտնել մեր երկրում թագավարակով պայմանավորված ճգնաժամի, ինչպես նաեւ Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում եւ հետո ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է: Այս համատեքստում նա  կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը: Խորհրդարանի փոխնախագահն ընդգծել  է Հայաստանի համար առաջնային դարձած խնդրի՝ գերիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցում ՄԱԿ-ի գործուն մասնակցությունը: Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդրի առնչությամբ Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել դրանց նկատմամբ իրականացվող վանդալիզմի դեմ պայքարը՝ հույս հայտնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես ջանքեր կգործադրի պատմամշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը կարեւորել է նաեւ կառույցի դերը հետպատերազմական իրավիճակը կարգավորելու գործընթացներում: Շոմբի Շարփը  նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը փորձում է հնարավորինս օգտակար լինել Հայաստանի համար ստեղծված դժվարին ժամանակների համար: Նա տեղեկացրել է, որ կառույցը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում:  Շոմբի Շարփն անդրադարձել է մարդու իրավունքների խախտմանը, ապօրենի զենքի  եւ կասետային  ռումբերի օգտագործմանն ու դրանց վերաբերյալ իրականացվող փաստահավաք աշխատանքներին,  Արցախին ցուցաբերվող մարդասիրական առաքելությանը: Մշտական համակարգողի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստվում է շարունակել իր առաքելությունը՝ հակամարտությունից տուժված անձանց մարդասիրական օգնություն  ցույց տալու համար:  Շոմբի Շարփը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Ազգային ժողովի միջեւ  համագործակցության խորացումը ընդգծելով փոխգործակցության առանցքային նշանակությունը:  
18:29 - 11 դեկտեմբերի, 2020
Էնֆիաջյանն առաջարկում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար սահմանված պատիժները

Էնֆիաջյանն առաջարկում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար սահմանված պատիժները

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել և սահմանել ամենախիստ պատիժները պետական դավաճանության կամ լրտեսության համար: Վահե Էնֆիաջյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօր իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու և սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։ Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն»,- գրել է Էնֆիաջյանը։
20:04 - 10 դեկտեմբերի, 2020
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։ «Ողջունելով հյուրին՝ Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին եւ բարեկամ ժողովրդին՝ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն եւ խնդրի լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն միտված ջանքերի համար: Նա ընդգծել է, որ պատերազմական գործողություններին Թուրքիայի անմիջական ներգրավումն ու վարձկանների մասնակցությունը փաստ էր, սակայն ի տարբերություն Ֆրանսիայի՝ քաղաքակիրթ աշխարհի կողմից որոշ դեպքերում այդ իրողությունը համարժեք չդատապարտվեց: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունումը: Դեսպանն իր հերթին նշել է, որ դա Հայաստանի նկատմամբ համերաշխության ուղերձ է եւ ունի քաղաքական մեծ նշանակություն: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ ընդգծելով Ֆրանսիայի առանցքային դերակատարումը: Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է: Դեսպանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կարեւորությանը, նշել է, որ դրանով, սակայն, բոլոր խնդիրներին լուծում չի տրվել եւ այս առումով կարեւոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Այդ ձեւաչափը, ըստ Ժոնաթան Լաքոտի, հնարավորություն է տալիս խոսելու երկու կողմերի հետ: Դեսպանի խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ՝ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Դեսպանն անդրադարձել է նաեւ ռազմագերիների վերադարձի խնդրին: Կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերին եւ ամուր համագործակցությանը տարբեր մակարդակներում», - նշված է հաղորդագրության մեջ:
16:03 - 08 դեկտեմբերի, 2020
ԲՀԿ-ական պատգամավորը մի շարք խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ռազմական դրության պահպանմամբ |armenpress.am|

ԲՀԿ-ական պատգամավորը մի շարք խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ռազմական դրության պահպանմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ, խոչընդոտներ: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում ԼՀԿ-ի նախաձեռնած՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: «Բոլորի համար ակնհայտ է, որ ռազմական դրությունը որևիցե իրավական հենք չունի և իրականության մեջ որևիցե գործողություն այլևս չի համակարգում: Ավելին՝ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ և խոչընդոտներ, որպեսզի թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս հնարավոր լինի ավելի արդյունավետ գործունեություն ծավալել, մասնավորապես՝ հնարավոր լինի օգտվել Սահմանադրությամբ ամրագրված մի շարք գործիքակազմերից՝ խաղաղ հավաքներից, քննարկումներից և ստեղծված իրավիճակի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»,-ասաց Էնֆիաջյանը: Պատգամավորը նաև դժգոհություն հայտնեց այն առիթով, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում հրապարակում են իշխող քաղաքական ուժի քաղաքական հայտարարությունները, իսկ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունները՝ ոչ:
16:58 - 26 նոյեմբերի, 2020
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում  Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում ձեւավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են՝ բացառելով ահաբեկչության տարածումը: Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվության վրա: ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի  կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ եւ քայլեր:
18:14 - 12 հոկտեմբերի, 2020
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին առցանց ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները |armenpress.am|

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին առցանց ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի առցանց նիստում հայկական պատվիրակությունը մյուս երկրների պատվիրակություններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Թունյանը նախ նկատեց, որ թեև ՍԾՏՀ-ն կոչվում է տնտեսական կազմակերպություն, սակայն փորձ է արվում այն ավելի շատ օգտագործել որպես քաղաքական հարթակ: «Մենք, իրավիճակից ելնելով, հայտարարության տեքստ էինք նախապես պատրաստել՝ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած ագրեսիայի հետ կապված: Այն ուղարկել էինք կազմակերպության բոլոր պատվիրակություններին: Նիստի ընթացքում Անուշ Բեղլոյանն ընթերցել է այդ հայտարությունը: Ինչպես և կարելի էր սպասել, նիստը անցավ,  մեղմ ասած, շատ բուռն: Այդ հայտարարությանը փորձեցին արձագանքել, բայց ինձ թվում է, որ վերջում բոլորի համար պարզ դարձավ, թե ով է այս ամենի պատասխանատուն, և ինչ է այս ամենի իրական նպատակը»,- ասաց պատգամավորը: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցրեց, որ կառույցի գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է: Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները փորձել են խանգարել Անուշ Բեղլոյանին ՝ ընթերցելու հայտարարությունը՝ հորդորելով վերադառնալ օրակարգին՝ կորոնավիրուսի թեմային: «Մենք ներկայացրել ենք և՛ մասնագիտական զեկույց, և՛ քաղաքական իրավիճակը: Ըստ էության, մեր դիրքերը չենք զիջել»,- ասաց նա: Կազմակերպությունում հոկտեմբերի 7-ին և 8-ին տեղի են ունեցել մշակութային, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 55-րդ նիստը, տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի  55-րդ նիստը և իրավական, քաղաքական հարցերի հանձնաժողովի 56-րդ նիստը: Քննարկման հիմնական թեման եղել է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը ՍԾՏՀ խորհրդարանի վրա, քննարկվել է այս համատեքստում խորհրդարանի դերը: Հայկական կողմից մասնակցել են Բաբկեն Թունյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Մանուկյանը և Անուշ Բեղլոյանը:
13:21 - 12 հոկտեմբերի, 2020
Արցախը որպես պետություն տարիներ շարունակ գոյություն ունի, այժմ պետք է խոսք գնար դե յուրե ճանաչման մասին. Էնֆիաջյան |tert.am|

Արցախը որպես պետություն տարիներ շարունակ գոյություն ունի, այժմ պետք է խոսք գնար դե յուրե ճանաչման մասին. Էնֆիաջյան |tert.am|

tert.am: Մենք լավ գիտակցում ենք, որ մեր բանակի հոգին բարձր է, ռազմատեխնիկայի և սպառազինության խնդիր չունենք և կարող ենք պարտադրել գործողություններ, բայց շատ լավ հասկանում ենք, որ խնդրի լուծումը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ քննարկման արդյունքում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ-ի փոխխոսնակ և ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարը Ժնև է մեկնելու, երկուշաբթի էլ Հայաստանի ԱԳ նախարարն է մեկնելու, և հարցին՝ Երևանն ի՞նչ օրակարգով պետք է ներկայանա: «Այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության, պետականության և ապրելու իրավունքի համար և այս իրավունքները պետք է ի վերջո հաստատվեն միջազգային հանրության կողմից: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ Արցախի Հանրապետությունը իր ինստիտուցիոնալ բոլոր ենթակառուցվածքներով, որպես պետություն գոյություն ունի տարիներ շարունակ և այժմ պետք է խոսքը գնա դե յուրե ճանաչման մասին, սակայն բանակցությունների գործընթացը ստեղծված իրավիճակով պայմանավորված կարող է օրակարգային նոր կետեր ի հայտ բերել»,- նշեց Վահե Էնֆիաջյանը: Հարցին, թե Արցախը դիմել է միջազգային հանրությանը ճանաչման խնդրանքով և ՀՀ վարչապետը նույնպես ասել է, որ Արցախի ճանաչումը հումանիտար աղետը կանխելու քայլերից մեկն է, այդ դեպքում ինչո՞ւ այդ հարցը ԱԺ-ի օրակարգում չի պահվում, Վահե Էնֆիաջյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ ԱԺ այդ հարցը օրակարգ բերելը ընդամենը տեխնիկական հարց է, սակայն դա մեր զինանոցի մեկ զենքն է, այդ գործընթացին երկիրը դեռևս չի գնում. «Ես գտնում եմ, որ պետական մակարդակով համագործակցության հուշագիր կնքելու և գործողություններ սկսելու նախադրյալներ այսօր կան, պետք է հասկանալ, որ մեր համար ամենակարևորը ոչ թե ՀՀ-ի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, այլ քաղաքակիրթ աշխարհի կողմից իրաղությունն ընդունելն է և փաստն արձանագրելը»: Շարունակությունը՝ tert.am-ում
13:42 - 08 հոկտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործը քաղաքական ենթատեքստ ունի․ անկախ դեպքերի զարգացումից՝ հանրահավաքը տեղի է ունենալու. Վահե Էնֆիաջյան |tert.am|

Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործը քաղաքական ենթատեքստ ունի․ անկախ դեպքերի զարգացումից՝ հանրահավաքը տեղի է ունենալու. Վահե Էնֆիաջյան |tert.am|

tert.am: Հայաստանում չեղած տեղը հարյուրից ավել մարդ են կանչում, հարցաքննում. ոչ մի բովանդակություն չկա: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանքի և հարցաքննությունների մասին:Ըստ նրա՝ ցանկացած մեկը, ով անօրինական գործողություն է ծավալել, պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն իշխանության ներկայացուցիչներին պետք է հարցնել, թե ինչով է խանգարում ԲՀԿ-ն, որ քրեական հետապնդում է իրականացվում: «Հունիսի 5-ի հայտնի քաղաքական խորհրդի նիստից հետո սկսվեց հայտարարությունների շարք և քաղաքական պարզաբանումներ չհնչեցին, սակայն սպառնալիքներ և վիրավորանքներ եղան, որին էլ հաջորդեց այս քրեական գործը: Բնականաբար սա քաղաքական ենթատեքստ ունի, բայց իրականությունը ուշ թե շուտ ջրի երես է դուրս գալու»,- ասաց նա:Վահե Էնֆիաջյանը նշեց, որ սպասվող հանրահավաքին հնչելու են այն համոզմունքները, որոնք ժողովդի և իրենց համար արդիական են:
11:48 - 25 սեպտեմբերի, 2020
Ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում, քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը․ Սոս Ավետիսյանը՝ Վահե Էնֆիաջյանին

Ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում, քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը․ Սոս Ավետիսյանը՝ Վահե Էնֆիաջյանին

Այսօր ԲՀԿ-ական մի պատգամավոր՝ Վահե Էնֆիաջյանը՝ քաղաքական դաշտում ավելի հայտնի որպես 400 ֆեյքերի տիրակալ, նեղված յուր տիրակալ Ծառուկյանի վերաբերյալ դիտարկումներիցս, անրադարձել է իմ գործունեությանը՝ «բացահայտելով», որ մինչ պատգամավոր դառնալս աշխատել եմ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում։ Ի դեպ՝ սա դժվար չէր բացահայտել, քանի որ թե՛ նախընտրական բուկլետում, թե՛ ԱԺ կենսագրությունումս բաց և հասանելի ներկայացված է մեր քաղաքացիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակվության պատգամավոր Սոս Ավետիսյանը։ Ֆեյքատերի գրառումով ի թիվս այլ հարթակների կիսվել էր նաև tert.am-ը, որի համասեփականատերերից մեկը հեղափոխությունից անմիջապես հետո դարձել էր միշիկամերձ ՀՀԿ նախկին պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանը։ Սույն անձը հենց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում աշխատել է շուրջ 3 տարի։ Սա չեմ նշում որպես լավ կամ վատ երևույթ, այլ զուտ հիշեցում մանիպուլյացիայի և ստի գեներացման մեխանիզմների մասին։ Ես, ի տարբերություն այս մարդկանց, չեմ խմբագրում և չեմ խմբագրելու իմ կենսագրությունը, որով իրավամբ հպարտանում եմ։ Շատ ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում,քան մի քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը։ Նախահեղափոխական Հայաստանում այսպիսի կազմակերպությունները, որոնց համբավը արատավորելու գործին լծված են կոռուպցիոն սխեմաներից զրկվածները, որոնք ամեն օր զգում են օրենքի սեղմվող շղթաները իրենց հաստացած վզերին, կանգնած են եղել քաղաքացու իրավունքի, ընտրական գործընթացների արդարության և թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Սա է, որ հանգիստ չի տալիս ղազերին ու ֆեյքերին։ Փորձ է արվում վախեր սերմանել հասարակության մեջ, բայց նրանք ինչպես միշտ ձախողվում են։ Այս կազմակերպությունում աշխատելով է, որ կախված չեմ եղել քրեաօլիգարխիկ դյուքաններից։ «Հեղափոխությունից տուժածները» այդպես էլ չհասկացան, որ 2018 թվականի իրադարձությունները Հայաստանում եղան ոչ թե այն պատճառով, որ ֆինանսապես անկախ մարդիկ կարողանում էին անկաշկանդ խոսել այդ արատավոր երևույթների իմասին, այլ այն պատճառով, որ այդ քրեաօլիգարխիկ բուրգից կախման մեջ գտնվող քաղաքացիները ևս գիտեին, տեսնում և հասկանում էին այդ ամենը, թեկուզ հաճախ ստիպված էին լռել։ Այդ էր պատճառը, որ փողոցում ոչ թե հազար, այլ հարյուր հազարավոր քաղաքացիներ էին պայքարում՝ մերժելու այդ արատավոր երևույթները։ Իսկ ոմանք մինչ այսօր էլ շարունակում են մեղադրել և անվանարկել այդ հիմնադրամներին ու հասարակական կազմակերպություններին՝ այդպես էլ դասեր չքաղելով: Իսկ քաղաքական կշռի մասին խոսելիս խորհուրդ կտայի հարգարժան ֆեյքատերին նկատի ունենալ, որ ես, որքան էլ «Իմ քայլի» շռնդալից հաղթանակի ֆոնին համեստ, բայց, այնուամենայնիվ, երեք անգամ ավելի շատ քաղաքացիների վստահության քվե եմ ստացել, քան ինքը՝ պարոն Էնֆիաջյանը։ Պարոն էնֆիաջյանին թերևս թյուրիմացության մեջ է գցել այն հանգամանքը, որ իր խմբակցությունը Ազգային Ժողովում ներկայացված է 26 պատգամավորով, և մինչ նա կարծում է,թե դա մոտավորապես նույն ներկայացվածությունն է, ինչ նախկինում, շտապեմ հիասթափեցնել՝ հիշեցնելով, որ իրենց խմբակցության մանդատներից 16-ը Իմ քայլ-ի հաշվին ստացած բոնուսներեն, մինչդեռ իրենց կուսակցությունը ընտրողների քանակի չորս անգամ նվազում է արձանագրել մեկ տարվա մեջ, իսկ տոկոսային առումով 27-ից գահավիժել է 8 տոկոսի, և այդ գահավիժումը, ինչպես ցույց են տալիս քաղաքական գործընթացներն ու հարցումները, շարունակական է։ Այս ցուցանիշներով թերևս նրանց գերազանցում է միայն իրենց նախկին, բայց միշտ սիրելի կոալիցիոն գործընկերը։ Եվ վերջում կարճ անրադառնամ հայ-ռուսական հարաբերություններին՝ ինչպես հեղափոխության ընթացքում խոստացվել է արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն չի լինելու։ Հետհեղափոխական Հայաստանում ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների վատթարացման մասին գուժել են կոնկրետ շրջանակներ (ներառյալ ղազերը), սակայն միայն Կովիդից առաջ եղած երկու կարևոր դրվագով օրինակ՝ լրջագույն ռազմատեխնիկայի ձեռք բերելը և ԵԱՏՄ-ի առաջնորդների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Սինգապուրի և Մոլդովայի ղեկավարների խորհդի նիստը Հայաստանում, բավարար են արդեն իսկ կարծիք կազմելու մեր հարաբերությունների խորության և ռազմավարական բնույթի մասին։  
22:42 - 06 հուլիսի, 2020